Զարհուրելի դեպք է գրանցվել. Նաեւ կան բերման ենթարկվածներ. «Փաստ»

Загрузка...

«Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։ Ըստ տարբեր տեղեկությունների, սա պայմանավորված է գետի մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների հետ, սակայն տեսակետ կա, որ գետի ձուկը թունավորվել է որսագողերի կողմից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, դեպքի հետ կապված՝ վերջին երկու օրերին լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն են իրականացնում իրավապահները, մասնավորաբար՝ ԱԱԾ աշխատակիցները՝ իրավիճակը վերահսկելու ու պատճառները ամբողջությամբ բացահայտելու համար։

Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի, կան նաեւ բերման ենթարկվածներ։

Ի դեպ, կատարվածը հաստատել է ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նա նշել է, որ ՍԱՏՄ տեսուչը գետում հայտնաբերված ձկներից նմուշառում է կատարել, որոնք կներկայացվեն փորձաքննության: Հարությունյանը նաեւ նշել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն արդեն շաբաթվա վերջում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...