Երևանում 50-ամյա կինը նետվել է պատուհանից, արնաշաղախ կնոջը նկատել են անցորդները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ 50-ամյա մի կին ինքնասպանության փորձ է արել։  Sputnik Արմենիայի տեղեկություններով` անցորդները նկատել են շենքի բակում ընկած արնաշաղախ կնոջը և անմիջապես ահազանգել 1-03։

Կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ կինը գլխին վնասվածքներ ունի։ Նա ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկում, որի բակից տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնի է դարձել, որ կինը նետվել է երկրորդ հարկում գտնվող իր բնակարանից` կյանքին վերջ տալու նպատակով, սակայն ողջ է մնացել։

Նա ի վիճակի չի եղել որևէ կերպ իր արարքը մեկնաբանելու, սակայն հարևանները նշում են, որ նա այդ ծայրահեղ քայլին է դիմել՝ չհաշտվելով մենակ ապրելու հետ։ 50-ամյա կնոջ ամուսինը վերջերս է մահացել։

Մանրամասները պարզում են իրավապահները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով