Երկրի բնակչության մի մասին անվանում է «պեռաշկի ուտող»՝ մոռանալով իր աղքատ անցյալը

Չի կարող երկրի վարչապետի աթոռը երկար զբաղեցնել մի մարդ, ով այդ երկրի բնակչության մի մասին անվանում է «պեռաշկի ուտող»՝ մոռանալով իր աղքատ անցյալը, ով գրում է ոչ թե վարչապետին, այլ փողոցային ակտիվիստին հարիր բառապաշարով, ով հավասարակշռված չէ: «Ռոբասերժական» ասողը երբեք չպետք է մոռանա «լևոնանիկոլականի» մասին:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն պնդմանը, որ նախկինում երկրի ղեկավարների խոսնակները իբրև թե լրագրողների զանգերին չեն պատասխանել, ապա որպես նախկին լրագրող ես պնդում եմ, որ դա սուտ է, նախկին խոսնակները միշտ էլ պատասխանել են լրագրողների զանգերին, հատկապես Նիկոլի թերթի լրագրողների: Ես դա հաստատում եմ որպես երկար տարիներ լրագրող աշխատած մարդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով