Երբ Ռ. Քոչարյանի գործով դատախազին պարգևատրում է Արարատ Միրզոյանը, որակել այն այլ կերպ, քան ցինիզմի բարձրագույն դրսևորում չեմ կարող.Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Երբ Ռ. Քոչարյանի գործով դատախազին պարգևատրում է Արարատ Միրզոյանը, որակել այն այլ կերպ, քան ցինիզմի բարձրագույն դրսևորում չեմ կարող: Խնդիրն ամենևին դատախազի մասնագիտական արժանիքները չեն, խնդիրն այն չէ, թե պարգևատրելը ճիշտ կամ սխալ է, խնդիրը պարգևատրման բովանդաությունն է: Երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության հանգամանքը, եթե որոշ մարդկանց մոտ դեռևս քաղաքական հետապնդման հետ չէր նույնացվում, այս դեպքից հետո նրանց մոտ էլ տարակուսանք կառաջանա: Եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե ծածուկ կսկսեն միմյանց հարցադրումներ անել`ինչու” հենց ՀՀ. թիվ 2 քաղաքական պաշտոնյան, եթե դատախազ Բիշարյանն ընդհամենը դատախազության համակարգում աշխատող հարյուրավոր դատախազներից մեկն էր:

Խորհրդարանի նախագահի կողմից երկրորդ նախագահին մեղադրող դատախազին պարգաևատրումը, անխոս, նոր լույս սփռեց առանց այն էլ խնդրահարույց գործընթացի քաղաքական բովանդակության վրա:

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...