Երբ իշխանությունը մնացել է պոպուլիզկի ճահճի մեջ, իսկ վարչապետն էլ՝ սկանդալային լրագրության տիրույթում.Էդուարդ Շարմազանով

Загрузка...

 

Երբ իշխանությունը մնացել է պոպուլիզկի ճահճի մեջ, իսկ վարչապետն էլ՝ սկանդալային լրագրության տիրույթում

Քաղաքականությունը, նախ և առաջ, ռազմավարությունների, գաղափարախոսությունների, արժեքների մրցակցություն է:
Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր ազգային անվտանգության ռազմավարությունը, իր տնտեսական զարգացման և արտաքին քաղաքական ռազմավարությունը:

Հայաստանի Հանրապետությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստիպված է արձագանքել և պատրաստ լինել բազում արտաքին մարտահրավերների:
Մեզ համար ամենաէականը պետք է լինեն անվտանգության մարտահրավերները թե՛ տնտեսական, թե՛ հոգևոր և թե՛ ռազմական անվտանգության տեսանկյունից:

Սակայն վերջին մեկ տարում, Փաշինյանի պոպուլիստական իշխանության առկայության պայմաններում գաղափարական-ծրագրային բանավեճը հենց Փաշինյանի կողմից մղվել է երրորդական, չորրորդական պլան:

Որևէ լուրջ քննարկում չկա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որևէ լուրջ օրակարգ և հայեցակարգ չկա Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, և իշխանությունները ակնհայտ ցույց են տալիս, որ հայեցակարգ չունեն:

Նույնը՝ ինչպիսի տնտեսական մոդելով պետք է Հայաստանը զարգանա, չկա:
Հոգևոր և ազգային անվտանգության առումով ևս նույն պատկերն է:
Նիկոլ Փաշինյանը, չունենալով իզմեր և գաղափարախոսություն, ծրագիր և ռազմավարություն, իշխանությունը և քաղաքական համակարգը իջեցրել է плинтус-ից ցածր մակարդակի:

Նա, սկանդալային լրագրության ժանրին համաձայն, բոլորին պահում է իր ստեղծած ճահճի մեջ, որտեղ տիրում են բամբասանքը, ատելությունը և բանսարկությունը:
Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկը նա է,որ իշխանությունը չունի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգ, ո՛չ օրակարգ, ո՛չ էլ հայեցակարգ, չկա տեսլական:

Անկարող լինելով լողալ օվկիանոսում՝ նա քաղաքական բանավեճը տանում է դեպի իր հարազատ ճահիճ, ուր տիրում են անձնական հաշիվները, բանսարկությունն ու սկանդալային ելույթները,ուր չկա բովանդակություն, բայց փոխարենը՝ լիքը շոու:

Այս պայմաններում, ուշ թե շուտ, բոլորը կհամոզվեն, որ Փաշինյանն ու նրա թիմը ավելորդ են քաղաքական համակարգում, քանի որ չունեն իզմեր և բովանդակություն:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...