Եվրոպան բացահայտում է թավշապետի հանցագործ էությունը.yerevan.today

yerevan.today- գրում է

Կաթոլիկ եկեղեցու XVIII դարի բարեփոխումների ավարտին արձանագրվեց գլխավոր արդյունքը. Հռոմի պապը պարտավոր է մորուք ունենալ։ Մեր դատական համակարգի թավշյա բարեփոխումները, եթե այնուամենայնիվ իրագործվեն, ապա կարձանագրվի. դատարանները պարտավոր են վճիռներն ու որոշումները նախօրոք համաձայնեցնել վարչապետի հետ։ Հենց այս հեռանկարն է սարսափեցրել ՄԻԵԴ-ին ու Վենետիկ հ/ժ-ին և միջազգային եվրոպական հենց այս կառույցների ռեակցիան է օրերս փոխանցել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Սվիտալսկին` նրբորեն շեշտելով. «ՀՀ-ն շատ լուջ անելիքներ ունի` եվրոպական չափանիշները բավարարելու և աջակցություն ստանալու համար»։

ԵՄ-ն կրկնապատկել է ԵԱՏՄ անդամ Հայաստանին տրամադրվող տարեկան ֆինանսական աջակցությունը, իսկ Սվիտալսկին ընդգծեց, որ 70 միլիոն եվրոն մեր երկրի աշխարհաքաղաքական օրակարգում եվրոպական նոր տարրեր ներմուծելու` նախորդ իշխանությունների հետ կնքված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ներառված կոնկրետ ծրագրեր իրագործելու համար է։ Այսինքն. դատաիրավական համակարգի բարեփոխումները ծրագրվել են դեռ նախորդ իշխանությունների օրոք ու բնավ էլ թավշապետի մտքի փայլատակումը չեն։ ՀՀ-ում ԵՄ դեսպանը հենց այս նկատառումով զգուշացրեց. «Ֆինանսավորումն ավելացվել է, բայց այն չի շարունակվի, եթե իշխանությունները չիրագործեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»։

Դեսպան Սվիտալսկին մեկ անգամ ևս հիշեցրելց ՄԻԵԴ ու Վենետիկի հ/ժ-ի դիրքորոշումները՝ շեշտելով, որ խոսքը ո՛չ անցումային արդարադատության, ո՛չ վեթինգի, ո՛չ էլ թավշապետին հլու ծառայող դատական համակարգ ստեղծելու, այլ «անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու» մասին է, և ԵՄ-ն տրամադրելու է «քաղաքական, խորհրդատվական ու շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն», որպեսզի «Հայաստանի /նոր/ իշխանությունը չկրկնի այլ երկրների սխալները և օգտվի արդեն կուտակված փորձից»։

Ըստ էության` ԵՄ դեսպանը չի էլ թաքցրել թավշապետության նկատմամբ իր անվստահությունն ու թերահավատությունը, այլապես չէր շեշտի անվիճարկելին ու ակնհայտը. «շատ կարևոր է, որ դատաիրավական բարեփոխումները կայանան ՀՀ սահմանադրությանը և միջազգային, ԵՄ-ի չափանիշերին համահունչ։ Անկախ արդարադատություն ասելով, մենք նկատի ունենք` իշխանության մյուս ճյուղերի ազդեցություններից պաշտպանված, իշխանության տարանջատման սկզբունքով գործող համակարգ»։ Այսինքն Սվիտալսկին բաց տեքստով ակնարկել է, որ շատ լավ տեղյակ է օրենսդիր ու գործադիր իշխանությունները յուրացնելու, դատավորների վրա ճնշումնոր գործադրելու, դատարնները իրեն ենթարկելու թավշապետի գործած սահմանադրական հանցանքների մասին։

ԵՄ դեսպանին միայն քաղաքական կոռեկտությունը թույլ չի տվել` նշելու թավշապետի հանցանքների բուն պատճառը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ամեն գնով քաղաքական հաշվեհարդար իրագործելու նկրտումը։ Մինչդեռ նրա ընդգծումներն ու շեշտադրումները միանշանակ հավաստում են, որ և՛ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հ/ժ-ը, և՛ եվրոպական իրավաբանները միանշանակ համոզվել են, որ նախագահի Քոչարյանի դեմ արդեն գրեթե 1 տարի առաջ մոգոնվել է ոչ մի իրավական հիմք չունեցող, տրամաբանական որևէ հիմնավորումից զուրկ ջուր գործ և իրականացվում է քաղաքական հաշվեհարդար։

Նման ընդգծումից խելամտորեն խուսափեց նաև ՍԴ նախագահը, բայց անդրադառնալով «դատական իշխանության նկատմամբ ճնշում» ձևակերպմանը` նա որոշակիացրեց. «դա քրեորեն պատժելի արարք է: Որքան վտանգավոր է այդ ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ նման ճնշում կա: Կհորդորեմ բոլորին. ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից` ինչը քրեորեն պատժելի է, այլ նաև քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են նման տպավորություն ստեղծել»։

Թերևս բացահայտ է, որ դատական իշխանության նկատմամբ ճնշման մասին առավել հաճախակի ու շահադիտորեն խոսում է հենց այն միակ անձը, ով կարող է ու կիրառում է այդ ճնշումները` իր հանցավոր նկրտումն իրագործելու համար։ Հիմա արդեն պարզ է, և՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանի խոսքից, և՛ ՄԻԵԴ արձագանքից, և՛ Վենետիկի հ/ժ-ի արձանագրությունից, որ թավշապետն այս կեղծ օրակարգը պարտադրում է` իր իսկ «էլ ո՞վ կա, որ տեր դառնա… չի՛ կարող ուրիշ կերպ լինել» պնդումն իրագործելու և դատական համակարգը սեփականաշնորհելու համար։ Եթե անգամ թավշապետը կամավոր սափրվի ու քաչալանա, միևնույնն է` էությամբ մնալու է նույն հանցագործը և չի խուսափի իր գործած սահմանադրական, նաև քրեկան ու բարոյական հանցանքների համար պատասխանատվությունից։

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով