4News.am
Загрузка...
Follow us on Facebook Follow us on rss
Skip to content
  • Գլխավոր
  • Հայաստան
    • Արտաքին քաղաքական
    • Քաղաքական
    • Իրավունք
    • Խոսք
    • Վերլուծական
    • Կրթություն/Մշակույթ
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Հայկական սպորտ
    • Պատահարներ
  • Տարածաշրջան
    • Արցախ
    • Ադրբեջան
    • Թուրքիա
    • իրան
    • Վրաստան
    • Կենտրոնական Ասիա
  • Բիզնես
    • Շուկաներ
    • Ընկերություններ
    • Ցուցանիշներ
    • Տեխնոլոգիա/Ինովացիա
  • Մամուլ
    • Հայաստան
    • Սփյուռք
    • Ռուսաստան
    • ԱՄՆ և Եվրոպա
    • Տարածաշրջան
  • Աշխարհ
    • Եվրոպա
    • ԱՄՆ
    • Ռուսաստան
    • Մերձավոր Արևելք
    • իրադարձություններ
  • Սպորտ
    • Ֆուտբոլ
    • Շախմատ
    • Բռնցքամարտ
    • Բասկետբոլ
    • Ավտոսպորտ
  • Տեսանյութեր
  • Այլ
    • Ավելին
    • Ժամանց
    • Եղանակի տեսություն

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու պատճառների մասին.168.am

By Գլխավոր խմբագիր | 15.07.2019
0 Comment
Загрузка...

Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը աղմկահարույց քննարկումների կիզակետում էր տարբեր հարթակներում:  Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներն իրարամերժ գնահատականների արժանացան, իսկ հետո արդեն՝ նաև ֆիլմերի ցանկը:

Հիշեցնենք, որ ֆիլմերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Երևանում երեկ թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ …Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու…Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

 Ի դեպ, տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը՝ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին», որը ցուցադրվել էր այլ ֆիլմի փոխարեն,  կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակի:

Հայտնի մուլտիպլիկատոր, ռեժիսոր,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը սույն ֆիլմի մրցանակակիր դառնալու մասին հրապարակումը տեղադրելով իր ֆեյսբուքյան  էջում՝ նշել էր, որ  դիմում է գրել՝ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար:  Սահակյանցը գրում է, որ դիմումը ներկայացրել է իր և Լ. Սահակյանցի անունից, ով միության անդամ է ավելի քան 30 տարի:

168.am-ի հետ զրույցում  նա  մանրամասնեց պատճառները. «Փաստը, որը եղավ, մրցանակը, որը հանձնվեց մի փառատոնի անունից, որի փաստացի  ղեկավարն է Հարություն Խաչատրյանը, ով նաև  Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է… Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում. իմ և մայրիկիս անունից գրեցի դիմում, ով 30 տարուց ավելի միության անդամ էր»:

Մեր հարցին , թե՝  արդյո՞ք փորձել եք խնդիրը քննարկել միության նախագահի հետ, Դ. Սահակյանցը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև  անիմաստ է, ու գիտեմ, որ, քանի տարի է արդեն՝ փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում՝ «գեյհամայնքի» մասին նկարահանված ֆիլմեր:

Իսկ մենք այս տարի հասել ենք նրան, որ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրվել, և՛ տրանսգենդերի մասին ֆիլմեր, ինչն անընդունելի  է ինձ համար»:

Category: Կրթություն/Մշակույթ Հայաստան
Post navigation
← Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն,ավելի լավ է «Ազիզյանները» նայեք.Վահան Բաբայան Եթե մինչև չորեքշաբթի գործադիրը հայտարարություն չանի Սևանի մասին, ես էլ կմիանամ ցուցարարներին. Սասուն Միքայելյան →

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...
  • Ղեկավարի օրինակը․ լավ ղեկավարը մեղքը չի գցում կադրերի վրա․ «Հրապարակ»
  • Արսեն Բաբայանի գործը կուղարկվի՞ դատարան, թե՞ կկարճվի․ «Հրապարակ»
  • Մակունցը՝ «վտարանդի»․ ԱԺ-ում կատաստրոֆիկ վիճակ էր․ «Հրապարակ»
  • ԱԺ-ում խնայված գումարներով աշխատակազմին պարգևավճար են տվել․ «Ժողովուրդ»
  • ԲՀԿ-ն անվստահություն կհայտնի՞ Փաշինյանին․ «Հրապարակ»
Загрузка...

Վերջին մեկնաբանությունները

    Կատեգորիաներ

    • Ադրբեջան
    • ԱՄՆ
    • ԱՄՆ և Եվրոպա
    • Այլ
    • Աշխարհ
    • Առողջապահություն
    • Ավելին
    • Արտաքին քաղաքական
    • Արցախ
    • Բասկետբոլ
    • Բիզնես
    • Բիզնես
    • Բռնցքամարտ
    • Եղանակի տեսություն
    • Եվրոպա
    • Զինված Ուժեր
    • Ընկերություններ
    • Թուրքիա
    • Ժամանց
    • իրադարձություններ
    • իրան
    • Իրավունք
    • Խոսք
    • Կենտրոնական Ասիա
    • Կրթություն/Մշակույթ
    • Հայաստան
    • Հայաստան
    • Հայկական սպորտ
    • Հասարակություն
    • Մամուլ
    • Մերձավոր Արևելք
    • Շախմատ
    • Շուկաներ
    • Պաշտոնական
    • Պատահարներ
    • Պատմության այս օրը
    • Ռուսաստան
    • Ռուսաստան
    • Սպորտ
    • Սփյուռք
    • Վերլուծական
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Տարածաշրջան
    • Տեխնոլոգիա/Ինովացիա
    • Տեսանյութեր
    • Տնտեսություն
    • Ցուցանիշներ
    • Քաղաքական
    • Ֆուտբոլ
    Հուլիսի 2019
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Հնս   Օգս »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
    Copyright © 2015-2019 4News.am All Rights Reserved Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը 4news.am կայքին պարտադիր է:
    կայքի քարտեզ | Հետադարձ կապ