ԵՊՀ պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին.«Հրապարակ»

ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել, համալսարան նի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին։ Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից գումար եւ դատի տվել համալսարանին՝ աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից։ Հունիսին, երբ Գեղամ Գեւորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը՝ ԵՊՀ անճշտությունների պատճառով, Գ. Գեւորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, եւ հիմա, փաստացի, դատարանում եւ պատասխանողը, եւ հայցվորը֊ ինքն է։

«Գեղամ Գեւորգյանը երեւի չի հա­վատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնար Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել եւ համալսա­րանից ստանալ մի քանի միլիոնի հասնող, գումար»,– ասաց ԵՊՀ մեր աղբյուրը։ Գեղամ Գեւորգյանը, ինչպես միշտ, չպա­տասխանեց հեռախոսազանգերին ԵՊՀ-ից ասացին, որ նա արձակուրդում է՝ մեկնել է Իսպանիա, ինչի իրավունքը ի դեպ, չունի, քանի որ ընդամենը երկու ամիս է ռեկտորի պաշտոնակատար, եւ աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել։ ԵՊՀ մամլո խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը հաստատեց, որ Գ. Գեւորգյանն արձա­կուրդում է։ Իսկ նա իրավունք ունե՞ր արձակուրդ գնալու։ Ասաց. «Նա պրոֆե­սոր է եւ օգտվել է իր 35 աշխատանքային օրվա արձակուրդից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով