Եթե չենք ուզում ցնցումներ, հավաքած ստորագրությունը պետք է լինի ազդակ Արցախի իշխանությանը․ Սամվել Բաբայան.«Ժամանակ»

Загрузка...

-Ես նման հարցադրում չեմ անում՝ կտապալվի, թե չի տապալվի, վստահ եմ, որ առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը: Խոսել, թե ինչ զարգացումներ կլինեն, վաղ եմ համարում:

-ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն դեմ է նման փոփոխություններին:

-Դեմ լինելը իրենք իրենց ձևով մեկնաբանում են, բացատրում են, որ չի կարող ՀՀ քաղաքացին Արցախում ընտրվել: Այսօր Արցախում ապրում են ՀՀ քաղաքացիներ, որոնք հաշվառումից դուրս են եկել, տեղափոխվել Արցախ և մասնակցում են ընտրություններին, և կան Հայաստանում ապրող արցախցիներ. իրենք մեկնաբանում են, որ եթե ընտրելու իրավունք չունեն, ապա ինչպես են ընտրվելու: Ո՞վ է ասել, որ ընտրելու իրավունք չունեն, հաշվառումից դուրս ես գալիս, տեղափոխվում այնտեղ, ստանում ընտրելու իրավունք, ինչպես այսօր Լաչինում, Քելբաջարում ապրող ժողովուրդը, որ ընտրելու իրավունք ունի, բայց ընտրվելու իրավունք չունի, մենք ուզում ենք օրինականացնել, որ ընտրվելու իրավունք էլ ունենան:

-Օրինակ՝ իմ ծնողներից մեկն արցախցի է, այս փոփոխությունների դեպքում կարո՞ղ եմ գնալ Արցախում հաշվառվել և 2020թ. ընտրություններին մասնակցել, ընտրել, դառնալ ձեր մրցակիցը:

-Մենք հենց դա ենք ուզում, ուզում ենք փոփոխել, որ այդպես լինի… Ասենք՝ եթե իմ երեխան եկել, հայաստանյան բուհում սովորել է, երեք տարի աշխատել է, հիմա ուզում է Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցել, ի՞նչ անի, իրավունք չունի՞, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ գրված է, որ անգամ, եթե ծնողներից մեկն արցախցի է, ապա երեխան համարվում է արցախցի: Այսինքն՝ հակասություն կա Սահմանադրության այս դրույթի և այդ օրենքի միջև: Մենք պետք է փոխեք: Արցախցի կադրերի մեծ բազա ունենք, որ Հայաստան և այլ երկրներ են դուրս եկել Հայաստանի անձնագրով, հիմա հարց է ծագում՝ ինչո՞վ է բացատրվում, որ Արցախի այսօրվա պատգամավորները ՀՀ քաղաքացու անձնագրերով են, իսկ Սահմանադրության մեջ գրված է, որ միայն ու միայն Արցախի քաղաքացի պետք է լինել:

-Նշեցիք, որ ենթադրում եք, թե խորհրդարանը խոհեմ կգտնվի և ցնցումների ճանապարհով չի գնա, ի՞նչ նկատի ունեք՝ ցնցումներ ասելով:

-Նկատի ունեմ այն, որ ժողովուրդն է ընտրել Սահմանադրությունը, հիմա այդ նույն ժողովուրդը ստորագրահավաք է արել, առաջարկում է Սահմանադրության տվյալ կետը փոփոխության ենթարկել: Ասում են, թե մարդիկ ստորագրել են՝ չիմանալով, թե ինչ են ստորագրում, մինչդեռ փաստաթղթի հենց վերևում գրված է, թե ինչի համար է այդ ձևաթուղթը, բոլորն ընթերցել գիտեն:

-Այսինքն՝ հրապարակումներն այն մասին, որ այդ հարցաթերթիկը մանիպուլյատիվ բնույթ է կրում, իրականությանը չի՞ համապատասխանում:

-Իհարկե չի համապատասխանում, բառացիորեն գրված է, թե ինչ է փոխվում և ինչի համար է ինքը ստորագրում: Բացի դրանից՝ մենք բացատրական թերթիկներ ենք բաժանել ամբողջ ժողովրդին՝ տուն-տուն գնալով: Եթե որևիցե մեկին, մի տատիկի կարողացել են համոզել մի կես մեշոկ ալյուրով կամ մի քանի մանեթ տալով, որ նա հայտարարի, թե տեղյակ չի եղել, պարզվել է՝ Ծառուկյան Գագիկի համար է ձայն տվել, դա իրենց խնդիրն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...