«Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու».Վահան Բաբայան

Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն՝ անդրադառնալով այսօր վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մտադիր է վարչապետի ուղղաթիռից օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իր գործունեության համար:

«Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ հեծանիվով գործի էր գնում, էն որ մետրոյում սելֆիներ էր անում, առողջ ապրելակերպը, որի համար հեծանիվ էր քշում, «ախրաննիկներն» էլ հետևից էին գնում: Հիմա դա կինո՞ էր, շոո՞ւ էր, ի՞նչ էր: Ստացվում ա, որ «ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադամիջոց», իր բառերն եմ ցիտում: Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու և այսօր նա այդ արտահայտությունն է անում, դա ուղղակի զավեշտալի է»,– ասաց Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս նկատեց, որ ժողովուրդը Փաշինյանին ընտրել է, որ վերջինս հեծանիվով գնա գործի, հաշվետու լինի ժողովրդին, քանի որ նրան հասարակությունն այդպիսին էր պատկերացնում:

«Բայց այսօր իր ասածները հաստատում են, որ մենք լրիվ ուրիշ մարդ ունենք մեկ ու կես տարի անց, ուրիշ տեսակի վարչապետ, որը մոռացել է, թե անցյալում ինչ խոստումներով է եկել իշխանության, ինչ մոտեցումներ է ուզել որդեգրել, ինչ է քարոզել իր թիմին»:

Aysor.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով