«Դու չունես ոչ մի ֆունդամենտալ կրթություն, այն ինչ գիտես՝ մակերեսային է, մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից».Ավետ Ավանեսով

Ավետ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինչպես Աստված իր նմանությամբ ստեղծեց մարդուն, այնպես էլ ժողովուրդն, իր նմանությամբ ընտրեց նոր իշխանություն և նոր վարչապետի։ Սրանից ավելի դիպուկ հնարավոր չէ ասել։ Վարչապետ Փաշինյանը, որ չնայած շատ է ելույթ ունենում, այս անգամ չափազանց դիպուկ է ասել։ Ավելի դիպուկ չի լինում։ Հիմա եկեք հասկանանք, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպիսին է հայ ժողովրդի հավաքական կերպարը։

Ահա թե դու ով ես, ով իմ հայ ժողովուրդ։ Դու գյուղից քաղաք եկած, բայց գյուղի կենցաղով քաղաքային ինտերիերում ապրողն ես, որ չնայած գիտակից տարիքը անցկացրել է մայրաքաղաքում, միևնույն է կարոտում է գյուղական միջավայրը։ Այդ պատճառով է, որ քո սիրելի գրողը Հրանտ Մաթևոսյանն է՝ գյուղին կարոտող հովերգակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դու չունես ոչ մի ֆունդամենտալ կրթություն, այն ինչ գիտես՝ մակերեսային է, մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, հիմնականում վերնագրային փաստեր ու կարգախոս դարձած ճշմարտություններ։
Դու քո տեսակով չես սիրում գործ անող մարդկանց։ Որովհետև գյուղում էլ, գործ անողները սովորաբար ասոցացվում են «բզբզացողների» հետ, իսկ քո համար կարևոր է օրվա հացով, օրվա կուրսով ապրելը։
Դու խելագարվում ես լավ թամադաների համար. ովքեր լավ կարտասանեն, լավ կխոսեն, լավ կենաց կասեն։ Կարևոր չի, որ էդ մարդը կյանքում որևէ գործ արած չի։ Կարևորը որ ունենա համապատասխան դեմք, տոնայնություն և խոսք։

Քո համար ընկերները նրանք են, ովքեր քեզ օգնում են։ Հետո, կարևոր չի, թե դու մի օր կարող է մոռանաս էդ ամեն ինչը, ուրանաս, կամ էլ պատրվակ փնտրես, որ խզես կապերդ։
Եթե քեզ պաշտոն տան, շրջապատիր քեզ ոչ թե աշխատողներով, այլ հավատարիմներով։ Որովհետև հավատարիմները գործ չեն անի, բայց կլինեն հնազանդ։

Պաշտոնին դու չես աշխատում, չէ որ գիտես, որ պաշտոնը ժամանակավոր է։ Դրա փոխարեն «բզբզա». ինտրիգներ սարքի շուրջը, իրար դեմ կռվացրու մարդկանց, թող քո շրջապատում քեզանից բացի 2-րդը չլինի։ Եվ ամենակարևորը. այնպես արա, որ քո հիմնարկում բոլորը սրտները դող ընկած սպասեն՝ կրճատումների, ՊՎԾ-ի, ԱԱԾ-ի, Ոստիկանության ինչ-որ վարչության։ Պիտի հանգիստ միջավայր չլինի։ Մարդիկ միշտ պետք է լինեն պարանոյայի, տապգնապի ու վախի մեջ։ Չէ որ եթե մարդիկ «արխային» լինեն, դա նշանակում է, որ քեզանից կախված չեն, քո կարիքը չունեն, քո խոսքը չեն լսի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պրովինցիալ, կիսագրագետ, մանրախնդիր, թամբալ, փնթի ու ռաբիզ արժեհամակարգով, որ մեծարում է թամադաներին և զզվում գործ անողներից, ահա թե ով ես դու, իմ հայ ժողովուրդ։ Ու քո ճշգրիտ նմանությամբ ընտրել ես իշխանություն։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է և դիպուկ։ Կեցցե՛ Նիկոլը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով