«Դուքյա՞ն», թե՞ «ամուսնապետություն». ինչի՞ է վերածվում մեր հայրենիքը

«Դուքյա՞ն», թե՞ «ամուսնապետություն». ինչի՞ է վերածվում մեր հայրենիքը

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշել է մի շարք ուժայինների ներկայացուցիչների շնորհել բարձր զինվորական կոչումներ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե այստեղ չկա ոչ մի արտառոց բան, բայց անգամ այս դեպքում Փաշինյանը ոտնակոխ է անում ՀՀ սահմանադրությունը: Իհարկե, այստեղ խնդրհարույցը ոչ թե կոչում ստացած մարդիկ են, այլ այն փաստը, որ վարչապետը ըստ սահմանադրության լիազորված չէ կոչում շնորհել։ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն զինվորական բարձրագույն կոչումներ կարող է շնորհել միայն նախագահը, իսկ վարչապետը կարող է միայն առաջարկել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, ՀՀ-ում Սահմանադրության և այլ օրենքների ոտնահարումը սկսել է պարբերական բնույթ կրել։ Նիկոլ Փաշինյանն ամբողջ պետական կառավարման համակարգը վերածել է «դուքյանի»՝ կարծես թքած ունենալով բոլոր օրենքների վրա։ Նման օրինակները շատ են: Գործադիրի ղեկավարը կոչ է անում արգելափակել դատարանների մուտքերը, իշխանական թիմի կողմից մի կերպ ՍԴ խցկված դատավոր Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակում է ՍԴ նախագահ, վարչապետը հայտարարում է, որ ինքն արդեն որոշել է զինվորական բարձր պաշտոններ շնորհել՝ չունենալով նման լիազորություն, դատական պրոցեսը դեռ չսկսած մեղավորներ են նշանակում՝ մոռանալով անմեղության կանխավարկածի մասին։ Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կարող է Հայաստանի Հանրապետությունը հռչակել «ամուսնապետություն», որպեսզի միշտ լինի ամուսնու կողքին:

Այս ամենը դիտարկելիս ակամայից հիշում ենք, որ կար ժամանակ, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրությունը համարում էր նախկինների հագով կարված «կոստյում»: Հիմա, արդեն վարչապետ Փաշինյանը ոչ միայն անձամբ է օգտվում այդ «կոստյումից», այլև չի խորշում ժամանակ առ ժամանակ «կոստյումի» սահմաններից դուրս գալ։

Ֆեյսբուք`Digital News

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով