«Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և նախարար Սուրեն Պապիկյանին».Կարեն Քոչարյան

Загрузка...

Քաղտեխնոլոգ  Քոչարյան Կարենը ֆեյսբուքում գրել է.

«Այսուհետ ես անընդհատ գրելու եմ այս թեմայի մասին, մինչև հարցը ինչ-որ չափով լուծում չստանա:
Այսօր ես դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ տարածքային կառավարման, էներգետիկայի և տրանսպորտի նախարար Սուրեն Պապիկյանին:

Հարգելի պարոն Պապիկյան և պարոն Օսիպյան

Վերջին տարիներին Հայաստան տարեկան մտնում է 50000-ից ավելի ավտոմեքենա: Այսինքն օբյեկտիվորեն երթևեկությունը օր-օրի ծանրաբեռնվում է: Եվ, բնական է, որ այս պայմաններում հսկողությունը պետք է ավելի ուժեղանա: Վերջին օրերի ողբերգական դեպքերը չպետք է դառնան հերթականը: Անհրաժեշտ է

1. Վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի ոչ ֆորմալ տեխզննության ինստիտուտը:

2. Մարդատար ավտոտրանսպորտի բոլոր վարորդների (տաքսիներ, երթուղայիններ, ավտոբուսներ) համար սահմանել ինչպես մասնագիտական, այնպես էլ առողջական չափանիշներ:

3. Վերանայել բոլոր մարդատար երթուղիների լիցենզիաները և արտոնագիր ստանալու համար սահմանել հատուկ չափանիշներ այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների և վարորդների համար:

4. Խստացնել ոստիկանական հսկողությունն՝ ինչպես բնակավայրերում, այնպես էլ մայրուղիներում:

5. Սկսել լայնածավալ կրթական և քարոզչական աշխատանք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի հետ (այսինքն ողջ ազգաբնակչության հետ) բոլոր հարթակներում՝ սկսած մանկապարտեզից և դպրոցից, վերջացրած հեռուստատեսությունով և սոցցանցերով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...