Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ.
• Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին տրամագծորեն հակառակ։ Իհարկե, մարդկային ու մասնագիտական արժանապատվության մասին չեմ էլ խոսում. մի բան, որ չկա ինչից խոսես։
• Պարզ է դառնում, թե ինչու էին նոր իշխանություններ ցանկանում տեսնել ԲԴԽ սեփական կազմը։ ԲԴԽ նոր կազմի ձեւավորման տարբեր դրվագները արդեն իսկ չարագուժում էին, որ այն դառնալու է իշխանության բութ գործիքը, որի հիմնական գործառույթն է լինելու իշխանություններին հաճոյանալը, ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորելը։ Արդյունքը շատ սպասեցնել չտվեց։

Հ.Գ. Դավիթ Գրիգորյանի գործը պետք է լինի ցցուն օրինակ բոլոր դատավորների համար, որ իշխանությունների պատկերացումներին չհամապատասխանող իրենց ցանկացած որոշման համար իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում։ Սա նրանց նպատակն է, որ դուք վախենաք, ընկրկեք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին (այդպիսիք կան ու քիչ չեն) համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին՝ անկախ նրանից, թե անձամբ իրեն ինչպես եք վերաբերվում, ցույց տվեք, որ այնպիսին չեք, ինչպես ձեզ բնութագրում է Փաշինյանը։ Վստահ եմ, որ չեք ցանկանա, որ ոչ հեռավոր ապագայում ձեզ հետ հենց այսպես վարվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ իշխանությունը։

Դե իսկ գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ՝ երբ լինեք մեղադրյալի աթոռին, ձեզ դատողը՝ ձեր նման լինի։

Ես եւս հայտնել եմ իմ պատրաստակամությունը որպես փաստաբան ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով