Դե որ ասում են ձախ ես , ձախ ես էլի․․․ Հարութ.«Հրապարակ»

Տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի մոտ էի: Նա շատ մտերիմ էր եղել  Համո Սահյանի հետ ու ներկայացրել է բանաստեղծի արդարացի վրդովմունքը՝ իշխանությունների հանդեպ: Պատմում էր, որ Սահյանի հանրահայտ քառատողի սկզբնական ձևն այսպիսին է եղել.

Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրա՞նք են այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը…

Ասաց, որ վերջին տողը հետագայում ընդունելի լինելու համար  փոխվեց, գեղարվեստականացվեց ու դարձվեց՝ Աղոթեմ, որ մահս շտապի:

Ինչևէ։ Ասելիքս սա է։ Համո Սահյանը, անձամբ իրեն ճանաչում էի,  կյանքում իր բանաստեղծության տողերը չէր նվիրի երկրի տերերին, ինչքան էլ փոխվեին տերերն ու դերերը։ Բայց դե Հարութ Փամբուկչյանը Համո Սահյանի բանաստեղծությունը վերցրել ու նվիրել է երկրի տերերին։ Դե հիմա ինչքան ուզում եք գոռացեք, թե երկիրը ժողովրդիննա, ո՞վ է հավատալու։ Դա էլ հո ե՞ս չեմ ասել, Համո Սահյանի բառերն են․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի․․․

Երեկ «Հրազդան» մարզադաշտում, գիտեք, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի համերգն էր, որին ներկա էին  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Հարութ Փամբուկչյանը շնորհակալություն հայտնեց նրանց իր համերգին ներկա լինելու համար`  հայտարարելով, որ Համո Սահյանի խոսքերով գրված «Իմ կյանքը, դու ուզեցիր» երգը  նվիրում է նրանց: Հիմա չասե՞ս՝ երգ ես նվիրում, բառերը դու գրիր, ի՞նչ գործ ունես Համո Սահյանի հետ։ Թող մեր Մեծը իր մշտնջենական հավերժի քնով ննջի, ինչու՞ ես խանգարում քունը։ Նա ոչ իշխանություն է սիրել, ոչ նրանց քաղցր խոսքեր ասել, ոչ էլ նրանց առաջ խոնարհվել, իր սյունյաց լեռների պես վեհ է եղել․․․

Վարչապետանց նվիրածդ երգի սահյանական  բառերը ցույց են տալիս, թե Մեծ գրողը  ինչքան անտեր է եղել, միայն վերջին քառատողը մեջբերեմ․

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,

Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

Իշխանություններից խոցված նման հզոր մարդու խոսքը, որ սրտի հառաչից է ծնվել, կարելի է նվիրել միայն իր նման հազար տեղից խոցված երկրին․․․

Դե որ ասում են ձախ ես, ձախ ես էլի․․․ Հարութ

Էդ էլ չլինի հերվանը,

Չենք մոռացել էն բանը․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով