Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի հրամանը՝ թատրոնի տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ

Загрузка...

Դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է փաստաբան Աշխեն Դաշյանից:

Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Գոռ Թորոսյանը:

Փաստաբան Աշխեն Դաշյան

«Հրամանի հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը»,-նշում է փաստաբանը:

Աշխեն Դաշյանի խոսքով, հրամանը ստորագրվել է 2018 թվականի դեկտմբերի 28-ին՝ այդ ժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակար Լիլիթ Մակունցի կողմից:
«Մինչ օրս նախարարության կողմից թատրոնի ամբողջ աշխատակազմի աշխատավարձերի չվճարման հիմքում դրվել է այդ հրամանը, որը ապօրինի է, ինչ հիմքով այժմ ոչ միայն աշխատավարձերի այլ նաև վնասի հատուցման, չվճարված աշխատավարձի համար սահմանված տույժերի հատուցում ստանալու իրավունք է ձեռք բերել աշխատակազմը»,-նշում է փաստաբանը:
Իրավաբան.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...