Դատաիրավական համակարգի նկատմամբ անօրենությունները դատաիրավական բարեփոխումների փոխարեն

Իշխող վարչակազմի անդադար ելույթները դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու, օրենսդրական դաշտը կատարելագործելու վերաբերյալ անվերջ կոչերի դիմաց ունենք՝

1. Սահամանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ, որոնք մեծապես պայմանավորված են Սահամանադրական դատարանի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում գործի վարույթը կասեցնելու հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս գործիքից օգտվելն ունի ընդամենը մեկ շատ կարևոր նպատակ՝ ապահովելու հետագայում կայացվելիք որոշման լրիվությունն ու բազմկողմանիությունը:

2. Դատավորի բնականոն գործունեության խաթարումը՝ որը կատարվել է օրենսդրության կոպիտ խախտումներով և որի վերաբերյալ դատարանների և դատավորների անկախությունն երաշխավորող պետական մարմինն, այն է Բարձրագույն դատական խորհուրդը հանդես չի եկել որևէ հրապարակային դիրքորոշմամբ:

3. Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի արձանագրություն, որի նկատմամբ իշխանական շրջանակների անհամաչափ արձագանքը վկայում է միայն նրա մասին, որ ամենինչ այդքան էլ պարզ ու թափանցիկ չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ունենք այն ինչ ունենք, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ցանկացած պատեհ կամ անպատեհ պահին խոսում են դատական իշխանության
«առողջացման» մասին՝ իրականում ցանկանալով վերացնել այդ համակարգի ազատությունը։

Հ.Գ. Ի դեպ, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը ամիսներ առաջ հայտարարել էր, որ դատական իշխանության զտման նախագիծը պատրաստ է և շուտով կներկայացվի հանրությանը: Հիշեցնեմ՝ Դեռ սպասում ենք:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր   Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով