Դաշնակցությունը քաղաքական նոր ակտիվ շրջափուլ է սկսում.«Փաստ»

Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Հեղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։

Նախատեսում են նաեւ քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն), որպեսզի վերլուծեն եւ գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։

Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...