Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից.Արտյոմ Խաչատրյան

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում, այդ թվում՝ օրենքով գող, 130 հոգի՝ Երևանում: Այսօր նորից գրեցին, թե Երևանում են օրենքով գողի բերման ենթարկել: Հաղորդվում է, որ սա արվում է Վալերի Օսիպյանի հրամանով, դե, Օսիպյանն էլ կատարում է, բնականաբար, Փաշինյան Նիկոլի հրահանգը:
Ընդ որում՝ պարզ է դառնում, որ այդ շուրջկալները, բերման ենթարկումները որևէ իմաստ չունեն՝ մարդկանց հավաքում-տանում են, ծախսում են պետության ռեսուրսները, այնուհետև տուն են ուղարկում: Վերջին օրերին չիմացանք մի դեպք, երբ բերման ենթարկելը քրեական հետևանք ունենար: Պարզապես գողականներին տանջում են՝ չի սիրում Փաշինյան Նիկոլը գողականերին, դրա համար էլ տանջում է:
Այստեղ պետք է նշել, որ խախտվում են մարդու իրավունքները համատարած: Հիմա ինչ, եթե մեկը գողական է կամ գող, որին չեն պաշտպանում ամերիկյան դեսպանը և գրանտակեր իրավապաշտպանները, ուրեմն նրան ճամպրուկի պես պիտի տանեն-բերե՞ն, ընդ որում՝ անիմաստ և առանց պատճառի: Տրանսգենդեր լիլիթի վերաբերյալ Փաշինյան Նիկոլն ասաց՝ եկեք հասկանանք, մա՞րդ է նա, թե՞ ոչ: Եվ եկավ այն եզրակացության, որ մարդ է: Հիմա մենք էլ հարցնենք ժողովրդի վարչապետին՝ գողերն ու գողակաները մա՞րդ են, թե՞ ոչ: Բնականաբար, ժողովրդի վարչապետը կհամաձայնի, որ մարդ են: Այդ դեպքում ինչո՞ւ եք ոտնահարում նրանց իրավունքները: Ինչո՞ւ մի օր տրանսգենդեր կամ տրանսվեստիտ մարմնավաճառների բերման չենթարկեցին նույն պրոֆիլակտիայի նկատառումներով: Վախենում են իրավապաշտպանների՞ց, արևմտյան դեսպանների՞ց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ այլ հարցադրում. մեկը լսե՞լ է, որ գողականները մտնեն ոստիկանություն և հարվածեն ոստիկանների: Ոչ, դրանով զբաղվում են միասեռականներն ու տրանսգենդերը: Եվ մնում են անպատիժ: Եվ կարելի է եզրակացնել, որ քրեական օրենսգրքի հետ ավելի շատ շփման եզրեր ունեն հենց այդ խայտառակությունները, քան գողականները:

Ժողովրդի վարչապետին պետք է հասկացնել, եթե առ այսօր չի հասկացել, որ գողականներն ու գողականն ընդհանրապես անհամեմատ ավելի առողջ և ընդունելի են, քան եվրարժեքներն ու նրանց դավանողները բարսեղյան լևոնի կարգի, էլ չեմ խոսում միասեռականների, տրանսվեստիտների, տրանսգենդերի և այլ տականքի մասին: Եվ այն հանգամանքը, որ նրանք փաստորեն պաշտպան չունեն, պիտի չառիթավորի ժողովրդի վարչապետին: Թող միշտ հիշի, որ գող Զապն էլ է ՀՀ վարչապետ, իսկ այն, որ նա գողական է, չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի խախտվեն նրա իրավունքները: Մանավանդ որ Զապի և ընդհանրապես բոլոր գողերի ու գողականների հետ կարելի է մատաղ էլ ուտել, այնինչ նորմալ մարդը տրանսգենդերից կամ բարսեղյան լևոնից իրեն գոնե մի 200 մետր հեռու կպահի: Եվ ուրեմն, թող հասկանան Փաշինյանն ու Օսիպյանը. հարկ չեղած տեղը չի կարելի մարդկանց ազատությունը սահմանափակել, նրանց բերման ենթարկել, նրանց նսեմացնել և նվաստացնել (բնականաբար, ողջամիտ կասկածի դեպքում ոստիկանական գործողություններն անհրաժեշտ են): Այս բռի անօրինական գործողությունները գողական աշխարհի ներկայացուցիչներին դարձրել են ՀՀ ամենաանպաշտպան խավը, իսկ դա անընդունելի է: Պետք է լինել սկզբունքային, պետք է լուրջ տարբերություն դնել գողականների և այն այլանդակությունների միջև, որոնք արևմտյան դեսպաների և գրանտակեր իրավապաշտպանների կյանքի և գործունեության իմաստն են: Պետք է վերջապես գիտակցել, որ գողականը չի քայքայում մեր ամենակարևորը՝ ազգային ինքնությունը, ի տարբերություն եվրարժեքների բոլոր կրողների: Գողականը խախտում է միայն քրեական օրենսգիրքը, ինչը չի վնասում մեր արժեհամակարգին, այնինչ եվրարժեքներն ու նրանց կրողները պղծում են բարոյական նորմերի ընդհանրությունը, այսինքն՝ հանրային բարոյականությունը, ինչը վտանգում է ազգային ինքնությունը:

Եվ այստեղից պետք է հետևություններ անել՝ ղեկավարվելով համընդհանուր շահով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսքանը:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով