«Բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհը շուռ կգա». Հրայր Թովմասյանը՝ իր հրաժարականի մասին

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ՝ պարզաբանելով, որ ինքը քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանում.

«Երբ որ ես գտնեմ, որ կա նման անհրաժեշտություն, հարցազրույց կտամ»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե Թովմասյանը բացառո՞ւմ է, որ ինքը և ՍԴ անդամները հրաժարական կտան, ՍԴ նախագահը պատասխանեց. «Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը Հայաստանում երկրաշարժ կլինի, Դուք բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհը շուռ կգա, ձեր հարցն այդ շարքից է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով