Բայց ի՜նչ վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը ․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Բայց ի՜նչ վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով դեպքից դեպք փողոց դուրս եկող «մի բուռ» ցուցարարներից…

Եվ ինչո՞ւ միայն ցուցարարներից` Քոչարյանի վերստին ազատության մեջ հայտնվելու, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ «պրագմատիզմի, ազնվության» մարմնացում քայլարած «սուպերմերիտոկրատ» իշխանության կարկառուններին հակակշիռ, իրական այլընտրանք դառնալու մահացու հեռանկարից։

Այնքա՛ն են վախեցած, որ սթրեսի մեջ են ընկնում` ընկնավորվում են, երբ հավաքվում ու «Քոչարյան-հերոս» են վանկարկում։ Կարմիր բերետավորներին երեք շարքով կանգնեցնում են, պատ են կազմում եւ «դոշ տված»` պաշտպանում երկրիս թիվ մեկ սադրիչ, Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնը ռազմաճակատի վերածած, ամբոխին ոստիկանության զորքերի վրա քսի տվող, բարիկադի մյուս կողմում հայտնված 18-19 տարեկան ջահելների դեմ պատերազմական գործողություններն ուղղորդող, «անհրաժեշտ պահին» դեպքի վայրից թռած Նիկոլ Առաջինին երկրորդ նախագահի մի քանի տասնյակ աջակիցների «հնարավոր» ոտնձգություններից, քաշքշում ցուցարաներին, թեւերը ոլորում ու բերման ենթարկում` չխնայելով անգամ կանանց եւ աղջիկներին։

Ա՛յն Նիկոլի, որ ամբողջ մի ամիս` 2018թ. ապրիլի 9-ից, երեւանով մեկ շուրջօրյա «թավշյա զորավարժություններ» էր անցկացնում` թքած ունենալով օրենքների եւ Սահմանադրության վրա, փակում, կաթվածահար անում փողոցները եւ հրապարակները, խոչընդոտում քաղաքացիների եւ տրանսպորտի, այդ թվում` շտապօգնության մեքենաների ազատ տեղաշարժը, իր խունվեյբիններին բաց թողնում ԲՈւՀ-երի վրա, ներխուժում ու գրավում ռադիոտունը, դիվադադար անում «հպարտ քաղաքացիներին» դըմփ-դըմփ-հու-ականների հարայ-հրոցներով եւ ավտոմեքենաների շչակների ոռնոցներով` քաղաքը դարձնելով մի մեծ վեցերորդ հիվանդասենյակ՝ բաց երկնքի տակ։

Ոստիկանական ուժերն այն ժամանակ մատը մատին չէին խփում` Նիկոլի «սրտի գեներալ» Օսիպյանի թողտվությամբ անվրդով հետեւում էին «թավշյահեղափոխական» վակխանալիայի` զանգվածային խելահեղության այդ շքահանդեսին։ Ավելին` իրենց անգործությամբ եւ լուռ հավանությամբ խրախուսում, ոգեշնչում էին «թավշիստներին»՝ ամենաթողության նոր դրսեւորումների։

Ճիշտ այնպես, ինչպես խրախուսում են ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին`կուլ տալով նրանց հայհոյանքները, վիրավորանքները, նույնիսկ բռնարարքները, չլսելու տալով «ասֆալտին պառկելու» չեմպիոն Գասպարիի լուտանքներն իրենց` ոստիկանների հասցեին։ Ինչպես աչք են փակում օրը ցերեկով Թատերական հրապարակում օրինավոր մարդկանց վրա հարձակվող եւ քարոզչական ահաբեկչության ենթարկող, ընդհուպ` Արցախի նախագահի հասցեին լկտի սպառնալիքներ հնչեցնող խուլիգանական տարրերի ապօրինությունների վրա։ Եվ հակառակը`առանց աչքը թարթելու պատժիչ գործողություններ են իրականացնում նրա՛նց նկատմամբ, ովքեր համարձակվում են «փաշիստական» Հայաստանի միապետին ասել` աչքիդ վերեւը ունք կա։

Սա այն դեպքում, երբ «Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով քաղաքական գործիչ չեն ճանաչում»։

Պատկերացնո՞ւմ եք` ինչ կանեին, եթե ճանաչեին…

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով