Արմեն Սարգսյանը չի ցանկանում «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա». «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։ Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց․ «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»: Ի դեպ, «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաեւ «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը: «Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին եւս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթեւոսյանի տան մատույցներում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով