Արմեն Ամիրջանյանը այսօր ճանաչվեց տուժող.Վահան Բաբայան

Արմեն Ամիրջանյանը այսօր ճանաչվեց տուժող:
ՄԻՊ-ը արձագանքել և զբաղվում է Արմենի գործով:
Ենթադրյալ հանցագործի ինքնությունը արդեն պարզ է:
Նա ըստ «դատալեքս» պաշտոնական կայքի 2010թ Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի դատավճռով դատապարտվել է:

Հիշեցնենք,որ հունիսի 25-ին, Երևանի Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ դանակահարող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, նրա ինքնությունը պարզված է: Երեկոյան, սակայն, Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները այցելելով Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ տեղեկացան, որ Արմեն Ամիրջանյանին դանակահարած անձը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ` Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով