Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։

Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

– սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

– չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

– սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

– չուտել հում սունկ, – երեխաներին չկերակրել սնկով,

– աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

– սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

– չզբաղվել ինքնաբուժմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով