Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջեւ «Ժողովուրդ»

««Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, եւ պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»: Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով