Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է.Վահան Բաբայան

Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է:

Անդրանիկ Քոչարյանի «ֆեյք» հանձնաժողովը պարզվում է ուզում է Արցախից սպաներ կանչի ԱԺ ու հարցաքննի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էդ ի՞նչ պիտի պարզի այդ հանձնաժողովը,ի՞նչը չի կարող պարզել ասենք ԱԱԾ-ն,զարմանալի է:
Պարզից էլ պարզ է,որ սա Փաշինյանի հերթական շոուն է մարդկանց աչքերում իրենց գահավիժող վարկանիշը փրկելու և «պայմանավորված պատերազմի» հիվանդ երևակայական և աբսուրդային թեզը զարգացնելու փորձ:

Ի՞նչի և ում համար Արցախի մարտական դիրքում կանգնած սպան պետք է դիրքը թողնի ու գա Երևան թողնելով նաև իր ծառայությունը:

Զինվորական պատվի նման նսեմացում մեր պատմությունը չի տեսել և հույսով եմ էլ չի տեսնի:
Վառոդի հոտը չզգացած,Արցախի տեղը չիմացող մի քանի նորահայտ խորհրդարանական էլ պիտի հարց տան Արցախի սպաներին ,նրանց կտրելով ծառայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով