«Անտեղյակությունն ու ստախոսությունը, և դրա հետ միասին` հին ու մաշված ձեռնածությունն(մանիպուլյացիան) ու Լևոնիզմը հենց այսպես են լինում».Արա Վարդանյան

Загрузка...

Չափազանց մեղմ ասած` անտեղյակությունն ու ստախոսությունը, և դրա հետ միասին` հին ու մաշված ձեռնածությունն(մանիպուլյացիան) ու Լևոնիզմը հենց այսպես են լինում:

Ըստ այս չկայացած ու թերհաս հոգով ԼՏՊ-ականի, ստացվում է, որ` եթե ուզում ես որևէ պատերազմում հաղթես, ապա` պիտի անպայման բնապահպանական շարժում սկսես, ու` կանգնեցնես, խափանես երկրում աշխատող էներգետիկան(Ատոմակայանը), քիմիան(Նաիրիտը, Պոլիվինիլացետատը, Վանաձորի Քիմպրոմը), մետալուրգիան(Ալավերդու պղնձաձուլարանը), ազգային գաղափարախոսությունը հռչակես կեղծ օրակարգ, և կազմակերպես երկրի տնտեսության համատարած թալանն ու կողոպուտը, օլիգարխիկ համակարգ հիմնես:
«Երկաթյա տրամաբանություն է»:
Ձեռքի հետ էլ «Ապրիլյան»-ի մասին ճիշտն է գրում, որ կարդացողը հանկարծ` մյուս, արդեն 25 տարի տարածվող մեծ ստի վրա չկասկածի, և չմտածի, որ այս տղան լրիվ բութ է, կամ` անտեղյակ:

Կարճ ասած` «… չանցավ, չհամոզեցիր…»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա` մեր հայ ժողովուրդը Լևոնի ժամանակ երկու ճակատով էր կռվում. առաջին` ադրբեջանի դեմ, և երկրորդ` ԼՏՊ-ի ռեժիմի դեմ: Եվ Փառք Աստծո, որ երկուսում էլ` ի վերջո հաղթանակ տոնեց:
Փաստերի պակաս չկա… Իրականությունը սա է:

Հետգրություն
Միայն թե չասեք` Ատոմակայանը Գորբաչովը փակեց քաղբյուրոյի նիստով( դե յուրե այդպես է եղել), որովհետև Գորբաչովն ու ԼՏՊ-ն նույն բանն էին` միասին էին, և մի «տանիքի» տակ էին գործում: Այն «տանիքի», որն այս վերջին մեկ տարում նոր-նոր սկսում է Հայ ժողովրդին հայտնի դառնալ…

https://armdaily.am/?p=56012&l=am%2F&fbclid=IwAR3iYqvEnR6rLxIzYySsqyInGjH_b_utpCXy70kcRDzQW6hCUiV3p13W21M

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան  գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...