Այսքանից հետո խոսել,որ Ապրիլյան պատերազմը «սարքած» էր` անմտություն է

Загрузка...

21-րդ դարում  գիտության և տեխնիկայի առաջընթացն օրեցօր ավելի է բացառում խրամատային պատերազմները, քանի որ ի հայտ են գալիս նորաստեղծ անօդաչու թռչող սարքեր, հեռակառավարվող մարտական ռոբոտներ, մեծ ու փոքր գնդացիրներ, նռնականետներ, հրանոթներ, ինչպես նաև մեծ տարածություններ հաղթահարող, գերճշգրիտ թևավոր հրթիռներ:

2016-ի Ապրիլյան պատերազմնը սակայն՝ 90-ականներին սկիզբ առած Արցախյան ազատամարտի շարունակությունն է, որը փաստացի մինչև այսօր չի ավարտվել: Այս պատերազմը մենք «ժառանգել» ենք նախկին դարից, մեծամասամբ նախկին չինովնիկների ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով:

Դարը փոխվեց, ժամանակներն անցան, իսկ մեր հակառակորդն այդպես էլ չհանդարտվեց, օրեցօր ավելի ագրեսիվանալով և իր բանակի սպառազինությունը համալրեց նորանոր զինատեսակներով:

Սակայն մի բան է այդ սպառազինության առկայությունը, այլ բան է այն գործադրելու ունակությունն ու հնարավորությունը և մի այլ բան էլ այդ սպառազինության կիրառելուց հետո հաջողության գրանցումը: Նորագույն զինատեսակների մի մասը, որն այսօր առկա է նաև Ադրբեջանի բանակում՝ դեռևս ռազմական մկրտություն չի անցնել, չի կիրառվել իրական «գործի մեջ» չի ցույց տվել իր արդյունավետությունն ու հուսալիությունը՝ անօդաչու թռչող սարքեր, «Սմերչ», «Գրադ», «Էս-300», նոր տանկեր, նոր տեսակի արկեր, որոնց համար Ադրբեջանցիները վճարել էին միլիարդավոր դոլարներ:

Այդ ամենը գնել են, փոխարենը չունենալով ոչ մի օգուտ: Կային մի շարք հարցականներ: Կպայթե՞ն արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչ», «Գրադ», «Էս-300», գերճշգրիտ կայանքների մարտական արկերը, կկրակե՞ն արդյոք այդ զենքերն Արցախի ուղղությամբ, կկարողանա՞ն արդյոք Իսարյելի վաճառած անօդաչու թռչող սարքերը ներթափանցել Արցախի օդային տարածք և հասցնել վնասներ, կմտցնի՞ արդյոք Հայկական բանակը Ռուսաստանից գնած իր «Սմերչ», «Գրադ», «Էս-300», կայանքներն Արցախի տարած և կկարողանա՞ արդյոք այդ կայանքներով կրակել: Կգրանցի՞ Ադրբեջանն իր միլիարդավոր դոլարներով գնած այդ զենքերով ինչ-որ հաջողություն՝ սա էր խնդիրը:

Ահա թե ինչի համար տեղի ունեցավ 2016-ի Ապրիլյան պատերազմը: Ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի չէր ունեցել 1994թ.-ի հրադադարի օրվանից մինչ 2016-ի ապրիլի 1-ը: Թալիշի, Մատաղիսի, ջրականի և այլ ուղղություններով, թշնամու կողմից սանձազերծված, դիվերսիոն գործողությունները չէին լինի աննախադեպ, եթե չլինեին այսքան լայնամասշտաբ և հակառակորդի կողմից չուղեկցվեին լայնամասշտաբ արկակոծմամբ և հրետակոծմամբ ու անօդաչուների կիրառմամբ:

Առաջին իսկ մարտագործողություները, թշնամու կողմից ուղեկցվեցին հեռահար մարտական կրակով, ինչի հետևանքով էլ հենց զոհվեց Թալիշցի խաղաղ բնակիչներից 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, որը գտնվում էր դպրոցի բակում:

Ի հեճուկս Ադրբեջանի և ի բարեբախտություն մեզ, պետք  է ֆիքսենք և չմոռանանք, որ ռուսական հեռահար հրթիռներից շատ շատերը հասնելով իրենց թիրախներին միևնույնն է չպայթեցին և չպատճառեցին էական ավերածություններ, մինչդեռ պայթելու դեպքում, թե՜ խաղաղ բնակիչների շրջանում, թե՜ առաջնագծում և թիկունքում գտնվող զինվորականների շարքերում, մենք կունենային մի քանի անգամ ավելի մեծ թվուվ զոհեր:

Ավելի շատ «աչքի ընկան» հակառակորդի «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը,  առաջնագծում գտնվող տղաներին օգնության շտապող սյունեցի ազատամարտիկ կամավորականների վրա ընկած ԱԹՍ-էր , որի ժամանակ զոհվեցին «Սիսական» ջոկատի 9 մարտիկներ: Բոլոր զոհերն էլ մեծ կորուստ, ցավ ու տառապանք են:

Հայկական կողմը կորցրեց 800 հեկտար տարածք որը ևս շատ ցավալի կորուստ է, սակայն այդ նույն կորուստը ո՞րքանով է ձեռբերում Ադրբեջանի համար և ո՞րքանով էր ձեռատու այդքան կորուստների գնով ձեռք բերված այդ 800 հեկտարը:

Որքանով էլ որ գազանական և տհաճ լինի ոմանց համար, վերոնշյալը, պետք է հասկանանք համեմատություններ անցկացնելով: Մարտագործողությունների ժամանակ Ադրբեջանի կիրառած «Սմերչ», «Գրադ», «Էս-300», հեռահար կայանքները չցուցադրեցին իրենց առավելությունները և մեծամասամբ կարելի է ասել, որ գործեցին անարդյունավետ, սակայն ի պատասխան դրան՝ Հայաստանն Արցախի սահմանապահ գոտիներին մոտեցրեց իր «Սմերչ», «Գրադ» և «Էս-300» կայանքները, որոնցից որոշները կրակեցին հակառակորդի ուղությամբ, մարտական կրակով և ի տարբերություն Ադրբեջանի կողմից կիրառված ռուսական ծագման հեռահար այս զենքերի՝ Հայաստանի հարվածները հասան իրենց նպատակակետերին և պայթեցին, հակառակորդին հասցնելով մեծ մարդկային կորուստներ և նյութական վնաս:

Օդային պայքարում՝ Ադրբեջանի ԱԹՍ-ները մեզ անակնկալի բերեցին և ունեցանք ողբերգական կորուստներ, սակայն մինչ այն պահը, երբ մերոնք գտան դրանց չեզոքացնելու ձևերը: Տանկերի, հրետանու, զրահապատ մեքենաների և ուղղաթիռների պայքարում, Ադրբեջանն ինչպես միշտ աչքի ընկավ քանակով և ագրեսիվությամբ, սակայն նրանց դեմ հանդիման դուս եկած մեր սահմանապահ զինվորներից շատերը, անգամ անհամարժեք հզորություն ունեցող զենքերով ջախջախեցին նրանցից շատերին, առանց նահանջելու և սպասելու հայկական ծանր տեխնիկայի գալուստին: Աստեղ տեղին է հիշելը, Ջրականի շրջանում, զինծառայող Նարեկ Մալխասյանի ձեռամբ թեթև զրահապատ մեքենաների և հետևակի խոցման համար նախատեսված նռնականետի օգնությամբ, հակառակորդի ուղղաթիռը խոցելու պատմությունը, ինչպես նաև Մատաղիսի շրջանում, Ֆագոտ հակատանկային զենքի օգնությամբ, ավելի քան 1000 մետր հեռավորությունից, հակառակորդի 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանի պատմությունը: Պատմություններ, որոնք խոսում են մեր սպայական և զինվորական կազմի մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին:

Ընդհանուր հաշվարկով՝ տանկերի, հրետանու, զրահապատ մեքենաների և ուղղաթիռների պայքարում՝ Հայաստանը հաղթեց հակառակորդին և պիտի խոստովանենք, որ դա ոչ այնքան մեր ունեցած լավորակ և նորագույն Տանկերի, հրետանու, զրահապատ մեքենաների կամ ուղղաթիռների ձեռքբերումն էր, այլ մեր շարքային զինվորների, որը չի՜ կարելի ուրանալ և մոռանալ:

Հակառակորդի մարդկային կորուստների մասին խոսելով, կարող ենք վստահաբար ասել, որ դրանք առնվազն 2-3 անգամով ավելի շատ են, քան հայկական կողմի տված կորուստները: Այդ թվում պետք է նշենք, որ այդ կորուստների մի մասն էլ, ոչ թե Ադրբեջանի շարքային զինվորներն էին, այլ վարձկանները, կամ հատուկ ջոկատայինները, որի մասին են վկայում մինչև այսօր համացանցում շրջող տեսանյութերը, որտեղ պատկերված են հակառակորդի զոհված զինվորները և պարզ երևում է, որ նրանք ավելի քան 30 տարեկան են և չունեն շարքային զինվորականի տեսք:

Դա է վկայում նաև Ապրիլյան մարտագործողություններից հետո տեղի ունեցած դիակների փոխանակմանը մասնակցած հայ սպաների և վետերանների վկայություները: Օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար Յուրի Միքայելյանը նշում էր, որ հակառակորդի պատվիրակության ներկայացուցիչները հրաժարվել են տանել իրենց կողմից կռված դիվերսանտների մի մասի դիակները, հայտարարելով, որ դրանք նրանց զինվորները չեն և կապ չունեն իրենց հետ:

Այսպիսով ամփոփելով արդյունքները տեսնում ենք, որ կորուստների տեսանկյունից Ադրբեջանն ունեցավ մի քանի միլիոն դոլարի ոչնչացված տեխնիկա և մի քանի միլիարդ դոլարի հասնող ընդհանուր արժեքով ռուսական տեխնիկա, որը փաստորեն պարզվեց որ օգտավետ չէ և «չաշխատեց» ընդդեմ Արցախի:

Ադրբեջանն ունեցավ նաև մի քանի հարյուր մարդկային կորուստներ, որոնց մի մասի գոյության փաստը սակայն հրապարակավ հրաժարվեց ընդունել: Հայկական կողմն ունեցավ շատ ավելի փոքր թվաքանակի մարտական տեխնիկայի կորուստներ և 110 մարդկային կորուստ, որից 10-ից սակայն կարելի էր խոսափել քանի որ դրանք հենց մեր զինվորների անփությության, ո չկանոնադրային հարաբերությունների և անվտանգության կոնոնները չպահպանելու «մեղքերով» էին:

Հայկական կողմը ցավոք ունեցավ նաև հողային կորուստ և կորցրեց ընդհանուր հաշվով մոտ 800 հեկտար տարածք, որոնք սակայն հայկական բանակի կողմից մշտադիտարկվող տարածքներ են և թեև այլևս մերը չեն, սակայն Ադրբեջանի համար էլ օգտավետ և առանցքային չեն, չունեն ստրատեգիական մեծ նշանակություն և չեն կարող իրադարձությունների տարբեր զարգացումների դեպքում խաղալ որոշիչ նշանակությամբ դերեր:

Այսքանից հետո խոսել այն մասին, որ Ապրիլյան պատերազմը «սարքած» էր, «պայմանավորված» էր, կամ որ Ադրբեջանն այն հաղթեց և հասավ իր նպատակին՝ մեղմ ասած անմտություն է:

Որքան էլ այդ հողային կորուստները մեզ ցավ պատճառեն,պետք է գիտակցենք, որ այսքան կորուստներ կրած և տուժած Ադրբեջանի նպատակը, ամենևին էլ դա չէր:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...