Այն մեծ պաթոսը, որով համեմված է 192 նոր աղբամանների Երևան հասնելը, ձեզ պահեք

Սկսենք նրանից, որ անցյալ տարվա կվազի-հեղափոխության հիմնական գործիքակազմի գլխավոր էլեմենտները հենց աղբամաններն էին, որոնք ցուցարարները մեծ եռանդով այսկողմ-այնկողմ էին անում, շուռ էին տալիս, թեքություն ունեցող փողոցներում վերևից ցած գլորում և բարիկադների համար օգտագործում:

Նույնիսկ թավշյա հեղափոխության վիքիպեդիայի էջում է գրված այդ մասին: Ու թող մեկը փորձվեր ասել, թե ինչո՞ւ եք վնասում քաղաքի գույքը, քաղաքը մեր բոլորիս տունն է, դուք ձեր տանը այդպե՞ս եք անում: Անմիջապես կարժանանար շատ կոպիտ, անշնորք բառերով պատասխանի: Այնպես որ, դուք, պարոն քաղաքապետ, ընդամենը հատուցում եք այն վնասը, որը հասցրել է մեր քաղաքին այն ամբոխը, որի ուսերի վրա դուք եկել ու նստել եք քաղաքապետի պաշտոնին, շղթան էլ գցել եք ձեր վզին: ՈՒշագրավ ք, որ դուք այդքասն ձգտում էիք այդ պաշտոնը զբաղեցնել, սակայն առաջին իսկ օրվանից սկսեցիք բողոքել, թե գործը շատ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե կներեք էլի:

Ասեմ ավելին, այս աղբամանները պիտի Երևան բերվեյին ոչ թե հների ոչնչացվելուց և վնասվելուց մեկ տարի հետո, այլ դեռ գարնան սկզբին, եթե դուք, պարոն քաղաքապետ, ավլի քիչ մտահոգվեյիք ձեր PR-ով, անիմաստ նոր տոնածառով, պարգևատրումներ բաժանելով և էլ չգիտենք, թե ինչ այլ ՛հույժ կարևոր՛ գործերով, այլ իսկական մտահոգ և գիտակ քաղաքապետի նման ճիշտ պլանավորում իրականացնել իմանայիք և պռոակտիվ կերպով նախապես պատվիրեյիք աղբամանները:

Բայց արի ու տես, որ ամառը, ինչպես միշտ, նենգաբար վրա հասավ անսպասելիորեն և Երևան քաղաքը կանգնեց փաստի առաջ: Այնպես որ, ինչպես կասեր դասականը՝ не надо делать хорошую мину при дурной игре:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ`Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով