Ա՛յ տհասներ, ժողովրդի աչքից հեռու` գնացե՛ք լվացեք-պարզաջրեք.«Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

« Պարզունակության գինը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ պետության ղեկին հայտնված և որոշումներ կայացնող անձինք մեր Վարդավառի գեղեցիկ տոնը նույնացնում են … խալի լվանալու հետ` մարդ նույնիսկ զարմանալու ունակությունն է մի պահ կորցնում: Արժեքները արժեզրկելու «քաղաքականություն» վարող այս պուճուրիկներին ուզում եմ ասել – ա՛յ տհասներ, ժողովրդի աչքից հեռու` գնացե՛ք լվացեք-պարզաջրեք-անուշաբույր յուղերով օծեք ձեր պաշտելի տեր և տիկին Փաշինյանների ոտքերի տակի խալիներն ու կարպետները, արե՛ք դա ամեն օր, միայն թե` ձեր նվազ ուղեղիկներով միք արժեզրկի մեր հայկական ավանդական տոների գեղեցիկ խորհուրդները, և առհասարակ` ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ…»,- ասված է հայտարարությունում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով