Daily Archives: 26.06.2019

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, ով վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- դատի է տվել hayeli.am կայքին, ևս մեկ այլ լրատվամիջոցի և Հայկ Այվազյանին: Ահարոնյանը 2 մլն… Կարդալ ավելին »

Սպանություն Երևանում. սավանով և պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի… Կարդալ ավելին »

Հերթական հրաժարակա՞նը կպարտադրեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի: «Ժողովուրդ» օրաթերթի… Կարդալ ավելին »

Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի.«Ժամանակ»

  «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն: Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»:

Եթե դու նախկին ես «Քըխ» ե՞ս.«Հրապարակ»

Որքան էլ նոր իշխանությունները փորձում են սահմանազատվել նախկին «թալանչիներից», նրանց թիմը բազում կապեր ունի նախկինների հետ։ Պառլամենտարիզմի պատմության մեջ գրաբարով ուղերձ հղած միակ իմքայլական Գոռ Գեւորգյանն էլ եղել է նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի օգնականը։ Երկա՞ր եք աշխատել Արամյանի օգնական։ «Ես շատ հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, շատ հպարտ եմ, որ նրանց մեջ այնպիսիք, որոնք… Կարդալ ավելին »

Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը.«Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը: Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, եւ ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը… Կարդալ ավելին »

«Որոշ ուժեր արկածախնդիր խաղ են ձեռնարկել` նժարի վրա դնելով Հայաստանի անվտանգային համակարգը».Գարեգին Պետրոսյան

5 փաստ այն մասին, որ որոշ ուժեր արկածախնդիր խաղ են ձեռնարկել` նժարի վրա դնելով Հայաստանի անվտանգային համակարգը 1. Վրաստանում ծավալվող ակնհայտ հակառուսական գործողություններին պաշտոնական Երևանն այդպես էլ որևէ գնահատական չտվեց: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Վրաստանի պարագայում ԵԱՏՄ ինտեգրացիայի հետ կապված հայանպաստ օրակարգ հնարավոր էր ձևավորել Իվանիշվիլիի ռեժիմի իշխանավարման պարագայում: 2. Պաշտոնական Երևանը որևէ… Կարդալ ավելին »

Ցույց ցրողից ՝ ցուցարար.«Հրապարակ»

Սա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։ Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները եւ նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․… Կարդալ ավելին »

«Փաշինյան Նիկոլը փայլուն կատարում է ամերիկյան պետդեպարտամենտի և Կարնեգի հիմնադրամի հրահանգը».Արտյոմ Խաչատրյան

Հակազգային սերիալը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանքի առիթով Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց աշխարհի բոլոր ղարաբաղցիների երեսին, ինչը շատ շուտով կգիտակցվի և հետևանքները տեսանելի կլինեն: Բայց փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ փակելով, Փաշինյան Նիկոլը փայլուն կատարում է ամերիկյան պետդեպարտամենտի և… Կարդալ ավելին »