24 վիրավոր, 2-ի աչքը հեռացվել է․ Թբիլիսում կրքերը չեն հանդարտվում

Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել, տեղի ունեցածում մեղադրելով Ռուսաստանին

 «Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է,- «Ալիք Մեդիայի»տեղեկացմամբ  հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում կատարվող իրադարձություններին։- Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»,- այս մասին:

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որևէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը»,- հավելել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Սահակաշվիլու հայտարարությանը, որտեղ նախկին նախագահը «իր ստեղծած ոստիկանությանը կոչ էր անում չենթարկվել Իվանիշվիլուն և անցնել ցուցարարների կողմը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում նախատեսված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը բողոքի մեծ առիթ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Թեև խոսվում է, թե որոշ ուժեր փորձում են այսպիսով քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հետևում որևէ քաղաքական ուժ չկա և որ իրենց կուսակցության անունը Վրաստան է։

Իրավապահները ակցիան ցրելու համար կիրառել են ռետինե փամփուշտներ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, այդ թվում մեկ տասնյակից ավելի լրագրողներ, օպերատորներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, գիշերվա ընթացքում 24 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, 4-ը վիրահատվել են, 2-ի մոտ առկա աչքի ծանր վնասվածքի պատճառով հեռացվել են աչքերը:

Ակցիայի մասնակիցներից բացի վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով