Daily Archives: 20.06.2019

Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում, քանի որ հստակ չէ՝ ներդրումներն ինչ մեխանիզմով են կատարվում, անհրաժեշտ է հստակ համակարգ․ Միքայել Մելքումյան

Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2017-ի վերջին՝ բյուջեի ներկայացման ժամանակ, երբ Վարդան Արամյանն էր ֆինանսների նախարար, բերեցին նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով արդեն սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց ի հակակշիռ դրա կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է։ «Բայց այն ծավալը, որ… Կարդալ ավելին »

Լարսում հայկական բեռնատարների կուտակումներ են․ մթերքը փչանում է.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ մենք ահազանգ ստացանք, որ Լարսում հայկական բեռնատարների մեծ կուտակումներ են։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն գյուղմթերք տեղափոխող բեռնատարներին թույլ չեն տալիս հատել սահմանը, օրերով պահում են նրանց, բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցում, ինչի հետևանքով արդեն մի մասի մթերքը փչացել է։ Օրինակ՝ արդեն հասցրել են մեծ քանակությամբ ձուկ դատարկել աղբը, քանի որ մի քանի օր… Կարդալ ավելին »

Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ.Էդուարդ Շարմազանով

Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն: Այո, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին: Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել: Փաշինյանն ու իր իշխանությունը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստանում, իսկ Արցախն ազատագրած… Կարդալ ավելին »

Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան մեջ մեղադրվում է հրամանատարի տեղակալը.«Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը մահացել է հրամանատարի տեղակալի՝ խմիչքի ազդեցության տակ կրակոցներ արձակելու հետեւանքով։ Այսպիսինն է նախաքննական մարմնի նախնական գնահատականը պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, որի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հ.Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ 2018 թվականի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում: Քննությամբ… Կարդալ ավելին »

Արմեն Գևորգյանը երեկ ցանկացել է մեկնել Հայաստանից, արգելել են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից: Գևորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի: Սակայն Գևորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, և այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»:

Եթե օրենքը խախտվում է իշխանության «դԱբռոյով», ապա պատժից պետք է խուսափեն.Գևորգ Գրիգորյան

Հետաքրքիր և տարօրինակ մի փաստ… Եթե օրենք է խախտում գործարարը, բժիշկը, հասարակ ՀՀ քաղաքացին, ապա նրանք պետք է պատժվեն… բայց, եթե օրենքը խախտվում է իշխանության «դԱբռոյով», ապա պատժից պետք է խուսափեն: Եթե իրավախախտման մասին հաղորդում է տալիս առողջապահության «նախարարը», ապա դա արդարացի է, իսկ եթե սովորական քաղաքացի, ապա «նախարարի» ասելով պետք է «պասլատ անել» քաղաքացուն…… Կարդալ ավելին »

Ո՞նց եք մոռացել,թե ով է այս ջահելը.«Հրապարակ»

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջ է ունեցել ու այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական պայքարի մեջ էր, բազմիցս կարդացել էի նրա գրառումները։ Այսօր, երբ իմացա, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար, փորձեցի վերաթարմացնել միտքս՝ արդյո՞ք նա նույն Ռուստամ Բադասյանն է։ Ֆեյսբուքյան էջը չկար, թե ե՞րբ է փակվել այն, չեմ կարող ասել։… Կարդալ ավելին »

Արդարադատության նոր նախարարը Արարատի մարզպետի փաստաբանն է եղել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալները, ըստ էության, սակավ են, եւ դա նաեւ բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է եւ… Կարդալ ավելին »

Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները.Փաստ»

Փաստ օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատ­րոնների դերասանները:  Ստացված պա­տասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշ­տոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:  Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերա­սանների… Կարդալ ավելին »

Հայտնի է՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի դեմ ցուցմունք տված անձը.«Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ թրթին հասած լուրերի համաձայն` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել… Կարդալ ավելին »