Daily Archives: 19.06.2019

Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, Ռուստամ Բադասյանին նշանակել է արդարադատության նախարար։ Հիշեցնենք, որ 28-ամյա Ռուստամ Բադասյանը մինչ այս ՊԵԿ նախագահի տեղակալն էր։

Նստացույց՝ ԱԺ-ի դիմաց. «Ահազանգ» նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների դեմ ակցիա է իրականացնում. ուղիղ. tert.am

«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։ Այդ մասին նրանք տեղեկացրել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ «Մեկնարկեց մեր նստացույցը Ազգային ժողով ի դիմաց։ Հիշեցնենք, այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։ Կոչ ենք անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ»,-ասված է նրանց տարածած հաղորդագրության տեքստում։

ԿԳՆ-ի թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 1-31-ը, պարզվում է, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ հա­մատեղ՝ ՀՀ Արարատի մարզում կազմակեր­պում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասա­րաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գի­տելիքների առկա բացի լրացմանը, ինչպես… Կարդալ ավելին »

Դատախազը պահանջեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին.analitik.am

Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում… Կարդալ ավելին »

Կաշառքի գործով դատված պաշտոնյայի որդին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է: Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ: Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային… Կարդալ ավելին »

«Երկու վախը մի մահ է ու բազում ամոթանքներ».Անդրանիկ Թևանյան

Վախն անգրագիտության ու անորոշության հետևանք է։ Այն կարող է նաև, պատկերավոր ասած, մոր կաթի հետ անցնել։ Վախկոտ մարդուն պետք է տարբերել զգուշավոր, հաշվարկող ու ապահովագրվող մարդուց։ Վախկոտը այդպիսին է բոլոր դեպքերում։ Քաղաքականության մեջ ու պետական կարևորագույն օղակներում գտնվող մարդու համար վախը արատ է։ Վախկոտ մարդը մեղավոր է, քանզի իրավունք չունի քաղաքական գործունեություն իրականացնել ու միաժամանակ… Կարդալ ավելին »

Վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար. Արմեն Աշոտյան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար: Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը, վերնագրելով՝ «մեր շանսը Վաշինգթոնում»: «Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:… Կարդալ ավելին »

Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ.«Ժողովուրդ»

«ՀՀ կառավարությունն առաջիկայում դրամաշնորհ կստանա՝ 2 մլն 700 հազար եվրոյի չափով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա­րարությունն առաջիկայում կառավա­րությանը կներկայացնի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տա­լու մասին որոշման նախագիծ: «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառա­վարում… Կարդալ ավելին »