Daily Archives: 13.06.2019

Առաջնագծում իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան.NEWS.am

Առաջնագծում ստեղծված վիճակի, հնարավոր զարգացումների եւ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների մասին NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Արցախի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Այդ պահի դրությամբ ի՞նչ վիճակի է… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում

«Ժամանակ. թերթը գրում է. «ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում: Դեռեւս այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ նույն ամսին ՊԵԿ-ում տեղի էր ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում հարթել էր ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ով մինչ այդ մրցույթը… Կարդալ ավելին »

«Ստիպված եմ էժանագին մանիպուլիացիաների սիրահարին հիշեցնել մի քանի հանգամանք»․Գարեգին Պետրոսյանը`Սաֆարյանին

«Արցախի իշխանություններին ասեք, թող մի հատ էլ Աբխազիայի, Օսեթիայի իշխանությունների հետ համատեղ էշերի սպարտակիադա անեն»,- իր ոճին սազական այսպիսի ցինիկ ու հեգնանական գրառում է կատարել իրեն «մեծ քաղաքագետ» հորջորջող, բայց իրականում ինքնահաստատման աստիճանավանդակից գլխիվայր ընկած Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով վերջերս Արցախում կայացած չճանաչված երկրների ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հավաքականnերը: Լրջախոհ մասնագետները… Կարդալ ավելին »

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։ Պատասխանող կողմը՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։ «Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար,… Կարդալ ավելին »

Հայաստանի Կոմունիստական կուսակցության ուղերձը Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, մեր հանրապետության և Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ սրվող իրավիճակից ելնելով դիմում է Ձեզ։ Անցնող տարվա կտրվածքով, միջազգային որոշ միջնորդներ, երկու կողմերի միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում, փորձում են ակտիվացնել իրենց ներկայությունը։ Դա բերում է Ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի սրման, Ադրբեջանի… Կարդալ ավելին »

«Երկիրը ղեկավարում է սիրողական մակարդակով, բայց քանդում է պրոֆեսիոնալ կերպով»․Նարե Գրիգորյան

Չէ, ինչ ուզում եք ասեք, եզակի էկզեմպլյար է մեր վարչապետը: Երկիրը ղեկավարում է սիրողական մակարդակով, բայց քանդում է պրոֆեսիոնալ կերպով: Ես պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ինքը անչափ շատ սիրում է իշխանություն և փառք, գումարած դրան՝ ինքը սարսափելի էգոիստ է՝ քաղաքական առումով: Իրենից բացի ոչ մեկին չի հանդուրժում՝ ո՛չ կոալիցիոն կառավարում հասկացությունը, ո՛չ գործընկեր… Կարդալ ավելին »

«Պասլա´տ անեիր քաղաքացուն». Արսեն Թորոսյանը` տեսչական մարմնի ղեկավարին․«Հրապարակ»

  «Հրապարակ»-ը գրել է, որ հունիսի 11-ին՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։ Ըստ թերթի՝ Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել… Կարդալ ավելին »

Հայտնի է՝ ով կնշանակվի Զեյնալյանի փոխարեն ․«Հրապարակ»

«Հրապարակ»—ը  գրում է. Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ մոտ օրերս արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։ Լսելով հարցը, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ  նշանակվեու է արդարադատության նախարար, նա ոչ հերքեց և ոչ հաստատեց՝ ասելով, որ պարզապես դեռևս նման տեղեկատվություն չունի։ Նշենք, որ Կիրակոսյանը  ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնելու փորձ արդեն ունի.… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված նոր հիվանդության հետևանքը լինելու է անդամահատությունը. փաստաբան

Պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», – ասաց պաշտպանը։ Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ դիմել… Կարդալ ավելին »