Daily Archives: 12.06.2019

Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը… Հետո ուշ է լինելու…Գևորգ Պետրոսյան

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է Երեկ զբաղվածության առումով օրս շատ հագեցած էր՝ (այցելություն քրեակատարողական հիմնարկ, հետո հանդիպում տարբեր քաղաքացիների հետ, հուզող խնդիրների քննարկում, հարցազրույցներ և այլն): Ու գիտեք՞ ինչն էր հետաքրքիր. որ չստեմ՝ տարբեր զբաղմունքի ու կարգավիճակի տեր՝ թվով երևի թե 20-ից ավելի մարդիկ ինձ հարցնում են՝ (բառացի ցիտում եմ հարցը)՝ <<լավ,… Կարդալ ավելին »

Երթուղայինի վարորդի ծխից զայրացած աղջիկը մեկ տարի նստել է ծխողների «բուդկայում».«Հրապարակ»

Երթուղայինի վարորդին միկրոավտոբուսի մեջ արժանի դաս տված աղջիկը՝ Անի Խաչատրյանը, պարզվում է, պատահական մարդ չէ՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ է, բնապահպանական ակտիվիստ։ Այնպես որ նրա ընդվզելը՝ երթուղայինում ծխող վարորդի դեմ կարելի էր միանգամայն բնական երեւույթ համարել՝ իր գործունեությանը շատ հարիր, եթե մի ուշագրավ նրբություն չլիներ։ Իր ֆեյսբուքյան էջում մենք մի լուսանկար հայտնաբերեցինք, որտեղ մեծ խումբ… Կարդալ ավելին »

Հարգանքի տուրք են մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին.Հայկ Մամիջանյան

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները և շրջանավարտները կուսակցական ավագ ընկերների հետ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կոմիտասի անվան այգու պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:

«Մոնթեն հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ   Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։ Ասված է. “Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից”։ Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի,ընտրելով Վարդան Մամիկոնյանի “իմացեալ մահն անմահություն է” գաղափարը։ Մոնթեն արեց անհնարինը , նա հաղթեց մահն… Կարդալ ավելին »

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացավ

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի… Կարդալ ավելին »

«Սանիթեք» ընկերությունն այլեւս ի վիճակի չէ սպասարկել Երեւանը. Մարության

Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի  վիճակի, որ իրենք կարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շաբաթը մեկ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվել այդ ընկերության հետ։ «Ես անձամբ մասնակցում էի այդ հանդիպումներին, որ հասկանայի ինչ խնդիր ունենք այդտեղ, եւ… Կարդալ ավելին »

Ապօրինի առաջադրումից շեղելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վարսավիրանոցում, այլև սաունայում էլ է պատրաստ նկարվել

Մի քանի օր անց ՀՀ ԱԺ-ն կհաստատի Վահե Գրիգորյանի թեկնածությունը որպես ՍԴ դատավոր։ Սրանում գրեթե կասկած չունեմ։ Ճիշտ նույնքան վստահ եմ, որ հանրության ուշադրությունն իր ապօրինի առաջադրումից շեղելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վարսավիրանոցում, այլև սաունայում էլ է պատրաստ նկարվել (անգամ թաքծնված տեսախցիկով)։ Նա ամեն ինչի է պատրաստ գնալ, միայն թե քողարկի այն անօրինությունը,… Կարդալ ավելին »