Daily Archives: 09.06.2019

Ծառուկյանը հաղթեց Փաշինյանին

ArmLife.am-ի տեղեկություններով` Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Վահագն Գևորգյանը: Նա գրեթե 400 ձայնով ավելի է ստացել, քան իր հիմնական մրցակից, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը:

«Ադեկվադ»-ն իշխանությանը մեղադրում է իր դեմ նոր սադրանք կազմակերպելու մեջ

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով հանցագործության մասին «Հունիսի 9-ին` վաղ առավոտյան 06:00-ի շրջագայքում, մի քաղաքացի իր՝ առանց պետհամարանիշների մեքենայով միտումնավոր հարվածել է Ադեկվադ ՀԿ-ի փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի մեքենային, որը կայանված էր նրա բնակելի շենքի բակում։ Հարվածելուց հետո միջադեպի հեղինակը մոտեցել է Ազատ Ադամյանի բնակարանի դռանը և, կոպտորեն խատելով հանրային… Կարդալ ավելին »

«Սորոսը ներաճել է մեր կյանքի գործունեության բոլոր ոլորտները».Մարինա Խաչատրյան

   Հասարակական-քաղաքական գործիչ  Մարինա  Խաչատրյանը    փաստաթուղթ է հրապարակել, որը  վերաբերվում է Հայաստանում պալիատիվ խնամքին եւ հակացավային թմրանյութրի լայնածավալ ներդրմանը։  Սիրելի’ հայրենակիցներ, Այո՛, Վահե Տեր-Մինասյանին Առողջապահության տեսչական մարմինը տուգանել է իմ դիմումի հիման վրա։ Դրան կանդրադառնանք ավելի ուշ։ Վահե Տեր-Մինասյանն այս պահին ամենակարևոր հարցը չէ, որի մասին պետք է բոլորդ տեղեկանաք։ Կցում եմ մի փոքր դրվագ շատ լուրջ ու ծավալուն փաստաթղթից։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ… Կարդալ ավելին »

Ով ցանցում Սոռոսի համար դոշ ա տալիս, ազնիվ կլիներ՝ վերջում երկու տողով գրեք՝ որ թվին ու ինչքան եք Լարիսայի դուքյանից կպցրել. Տիգրան Քոչարյան

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Շատ հուզիչ տեկստ կարդացի քիչ առաջ, որտեղ մի հարգարժան անալիծիկ Սոռոսին էր պաշտպանում, հիմնավորելով որ սոռոսականները կնասպան ու մանկապիղծ չեն։ Ուզեցի հասկանալ այդ տրամաբանական ելևէջները, հետո հիշեցի, որ հարգարժանը անալիծիկը երկու տարի առաջ Սոռոսից գռանտ էր կպցրել’ “Ազգ-բանակ” կոնցեպտը գառլախելու համար ու ամեն ինչ ընկավ տեղը:… Կարդալ ավելին »

«Հայաստանում մեկ օրենք է գործում․ Նիկոլի քմահաճույքը». Կարեն Վրթանեսյան

  Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է. «Իրավաբանները, որոնք տարիներով Հայաստանի օրենքներ են սովորել, կարող են մոռանալ սովորածը․ Հայաստանում մեկ օրենք է գործում․ Նիկոլի քմահաճույքը։ Հրամայում է բռնել, բռնում են։ Կապ չունի, որ ոչ մի օրենք չես խախտել։ Ըտենց ա Դուչեն ուզել․․․ Բռնվածների ընկերները գնում են քաղմաս, հասկանալու, թե ինչի համար են բռնել, իրենց էլ են… Կարդալ ավելին »

Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի

Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի։ Վախենում է իշխանությունը կորցնելուց։ Վախենում է հակահեղափոխությունից. ամենուրեք աչքին հակահեղափոխականներ են երեւում` սեւեր, սեւազգեստներ, որոնք կարող են եւ սեւազգեստ չլինել` քողարկվել զույնզգույն շապիկների, բաբըչկաների, անգամ դուխով գլխարկների տակ, բայց հոգով սեւ ու հակահեղափոխական լինել… դավադիրներ, որոնք ուզում են… Կարդալ ավելին »

«Մենթական բեսպրեդել» Հայաստանում․ ոստիկանները համատարած «սևազգեստներ» ու «հաստավիզներ» են փնտրում

Այն, ինչ վերջին երկու օրերին կատարվում է Հայաստանում՝ գերազանցեց բոլորիս հոռետեսական սպասումները ու մեկ արտահայտաությամբ կարող ենք կոչել «մենթական բեսպրեդել»։ Սակայն այս բնորոշումն օգտագործում ենք՝ լավագույն դեպքում, ու եթե պարզվի, որ ոստիկանության ապօրինությունները քաղաքական որոշման հետևանք են, ապա կատարվածը հեղափոխական դիկտատուրայի երկչոտ դրսևորում է։ «Սևազգեստների» մասին վարչապետի աղմկահարույց հանձնարարությունից անմիջապես հետո ոստիկանները ծեծի են ենթարկել… Կարդալ ավելին »

Նիկոլին մերժող բոլոր քաղաքները պետք է հերոս քաղաքներ կոչվեն.Վահան Բաբայան

Աբովյանում մարդիկ նույնիսկ չգիտեն ՔՊ թեկնածուն ով է,հաղթելուց այդ թեկնածուն չի հաղթում,հաղթում է Նիկոլը,հետևաբար պարտվելուց էլ պարտվելու է Նիկոլը: Կապանից հետո Աբովյանը կլինի երկրորդ ադեկվատ քաղաքը: Նիկոլին մերժող բոլոր քաղաքները պետք է հերոս քաղաքներ կոչվեն: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը