Daily Archives: 08.06.2019

Էս «սևազգեստների որս»ռեյդից հետո ուզում եք տուրիստների աննախադեպ հոսք լինի.Վահան Բաբայան

Ու էս «սևազգեստների որս»ռեյդից հետո ուզում եք տուրիստների աննախադեպ հոսք լինի: Որ՞մի իրան հարգող տուրիստը կգա մի երկիր ,որտեղ սև շորերով մարդկանց «որս» է գնում,այն էլ վարչապետի հրահանգով,այն էլ այս տուրիստական սեզոնին: Այս ակցիայի պատճառով տուրիստական հոսքը դեպի Հայաստան կատվածահար է լինելու: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

«Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել».Շարմազանովը`Փաշինյանին

Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի: Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք: Հ.Գ. Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է… Կարդալ ավելին »

Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Արա Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ… Կարդալ ավելին »

Հրկիզել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու ավտոմեքենան, կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28… Կարդալ ավելին »

Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակը») Դանիել Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել իրեն քրեական հեղինակություն անվանելու համար

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն… Կարդալ ավելին »

Ավանում փոքրիկ աղջնակն ընկել է 7-րդ հարկի պատուհանից

Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ: Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից: Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ: Նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել… Կարդալ ավելին »

Ավելի քան 400 քաղաքացի է Հրազդանից բերվել Աբովյանի երթին. մարզային իշխանությունները կեղծում են.Politik.am

Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում մասնակցում էր նախընտրական երթին՝ hաջակցություն ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրված Գրիգոր Գուլյանի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Կոտայքի մարզային իշխանությունները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, ցանկանում են ազդել Աբովյանի բնակիչների որոշման վրա: Որպեսզի վարչապետի մասնակցությամբ երթը մարդաշատ երևար՝ մարզային իշխանությունների հրահանգով մարզկենտրոն Հրազդանից ցուցարարներ էին բերվել… Կարդալ ավելին »

Ժողովուրդը նաև ես եմ ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր չեն ուզում ունենալ նման ղեկավար ու նման իշխանություն.Կարեն Վարդանյան

Մեդվեդևը, հետո՝ Զախարովան, հետո՝ հաջորդները… Եվ որքան էլ մենք Նիկոլին ծաղրողներին գամենք անարգանքի սյունին, նրանց դրանից ոչինչ չի լինի և կլինեն էլի ծաղրողներ, որովհետև ինքն է դրա առիթը տալիս իր կերպարով, իր վարքով, իր քայլերով: Նրան ուղղակի չեն ընդունում թե դրսում, թե ներսում: Ու թող ոչ ոք չասի, թե ժողովուրդը ընդունում է: Ժողովուրդը նաև ես… Կարդալ ավելին »

«Փաշինյանը մաքսիմում կարող է համակենտրոնացման ճամբար բացել Դրախտիկ գյուղում».Վահան Բաբայան

Մենք մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար. Փաշինյանը ասել է Պետերբուրգում: Ստերը արդեն հասնում են տիեզերական մակարդակի Մաքսիմում կարող է տաղանդավոր մարդկանց համար համակենտրոնացման ճամբար բացել Դրախտիկ գյուղում: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ` Վահան Բաբայան