Daily Archives: 05.06.2019

«Ո՞նց անենք, որ նա գոնե Արցախից չխոսա և Արցախի խնդրով չզբաղվի». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ մարդը վատ վիճակում նստում է մեքենայի ղեկին, կապ չունի՝ խմած է, վատառողջ, հոգնած, թե անքուն, մեքենայի ուղեւորները շատ անհանգիստ են լինում, թե տվյալ վարորդի համար, եւ իրենց համար, որ հայտնվել են կախվածության մեջ լուրջ խնդիրներ ունեցող մարդուց։ Բոլոր կատակներն ու հեգնանքները մի կողմ։ Լսելով այսօր վարչապետին՝ ես… Կարդալ ավելին »

Սենսացիոն ձերբակալություն. Իրավիճակը կտրուկ փոխվում է.Lragir.am

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Սա առաջին ձերբակալությունն է, եւ ընդհանրապես՝… Կարդալ ավելին »

66 ՀԿ-ներ՝ ի աջակցություն Սորոսի հիմնադրամի Երևանի գրասենյակի

Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997թ.-ից Հայաստանի Հանրապետությունում  իրականացվող Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործունեությանը: Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք  2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը: Վերջին օրերին, սակայն քաղաքացիների… Կարդալ ավելին »

«Ծուռ հայելիների աշխարհը թակում է մեր հանրապետության դուռը».Վահան Բաբայան

Ծուռ հայելիների աշխարհը թակում է մեր հանրապետության դուռը: Փաշինյանի ասելով Արցախի նախագահը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից և ինքն է դրա մասին նրան տեղեկացրել: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ երևի բան չի իմացել: Լավ էս անլուրջ մեղադրանքները,անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքան՞ժամանակ դեռ պետք է լսենք: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

«Ամոթ է, հերիք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումը իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի».Շարմազանով

Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին: Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին, ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է… Կարդալ ավելին »

Ճանաչեք սորոսական պատգամավորներին.ՎԵՏՕ

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի պատվերով հակաեկեղեցական քարոզի շրջանակներում հետևյալ գիրքն է հրատարակել: Այս աշխատության նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման իբր բացասական կողմերը հրապարակելն է: Հիշեցնեմ, որ Սորոսի վարձկան հանդիսացող Հովհաննես Հովհաննիսյանը այսօր պայքարում է ԵՊՀ ռեկտոր դառնալու համար:   Ֆեսյբուք`ՎԵՏՕ քաղաքական շարժում

Մանվել Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տե­ղափոխել դատապարտյալների հիվանդանոց: «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հի­վանդությամբ տառապողներին են այդ հիվանդա­նոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում էր… Կարդալ ավելին »

«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է

«Հանուն Արցախի» համազգային շարժման համակիրների բանակը գնալով աճում է։ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում: Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ արդեն միացել են շարժմանը: Համազգային շարժմանը միանալու ցանկություն են հայտնել նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ… Կարդալ ավելին »