Daily Archives: 03.06.2019

Ավելի քան 200 մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից. Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը. Aysor.am

Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է Լիդիան Արմենիայի կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը: Նրա խոսքով, շինարարության փուլում միայն Լիդիանի կապալառու ընկերությունները Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքներից ամսական միջինը 200 հազար դոլարի գնումներ էին անում. տրանսպորտային ծառայություններ, հյուրանոց, վառելիք, սնունդ եւ այլն. «Սրան… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կներկայացնի. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին։ Արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ երեկ հարցրինք կանոնադրության… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: