Daily Archives: 01.06.2019

Արցախում զոհված 19-ամյա Սիփանը տան միակ տղան էր

ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած  19-ամյա Սիփան Մելքոնյանը  Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն… Կարդալ ավելին »

«Ալեն, մտածիր ու նոր խոսա, լուրջ եմ ասում». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը ակնարկում է, որ FIP-ում իր կեղծ հայտարարագրի և հավանական ապօրինի հարստացման մասին նյութով ես փորձում եմ դրսում Հայաստանի համբավը վարկաբեկեմ, երկիրը ներկայացնեմ որպես ոչ-ժողովրդավար ու գրանտ ստանամ: Ալեն, մտածիր ու նոր խոսա: Լուրջ եմ ասում, երբեմն մտածիր, թե ում մասին ինչ ես ասում»:

Ղազախստանն ու Ռուսաստանն արգելե՞լ են գումար փոխանցել Հայաստան.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Ղազախստանից եւ Ռուսաստանից արգելվել են դրամական փոխանցումները Հայաստան։ Մասնավորապես, Ռուսաստանից թույլ են տալիս գումար փոխանցել առավելագույնը 50 հազար ռուբլի, ո՛չ ավելի, իսկ Ղազախստանից՝ ոչ մի լումա։ Ղազախստանի Պավլոդար քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որը բավականին խոշոր գործարար է, մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ փորձում… Կարդալ ավելին »

Ժամանակն է համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի․ Շարմազանով

Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Գրառումը՝ ստորև․ «Հունիսի 7-11-ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ: Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ :… Կարդալ ավելին »

« «Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին».Գեորգի Գաբրիելյան

ՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «  «Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին: Այ ԱԺ ոչ բարով նախագահ Արարատ Միրզոյան, ինչի՞ համար էս ապրիլյան քառօրյա այդ հերոսական պատերազմը անվանում «ապրիլյան իրադարձություն»: Դրանով դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այն մեծ հաղթանակը, որ կերտել է հայ ազգը իր հերոսական… Կարդալ ավելին »

Առավոտյան ժամը 6-ից Երևանում և 12 այլ քաղաքներում մեկնարկել է #ստիԾնունդը անվանումը կրող քաղաքացիական ակցիան.

«Ադեկվադ»-ը գրում է․ Հայտարարություն. Հարգելի աջակիցներ Քիչ առաջ բերման են ենթարկվել մեր թիմի 29 անդամները՝ #sutnikol ակցիայի իրականացման վայրից․․․ Ինչպես գիտեք, առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածքներում և 12 այլ քաղաքներում մեկնարկել է քաղաքացիական ակցիա, որը կրում է # ստիԾնունդը անվանումը, որի ընթացքում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikol հեշթեգը․․․ Դրան խոչըդոտելու ուղղությամբ՝… Կարդալ ավելին »

Շտապ.Խնդրում եմ բոլորին միանալ և տարածել

Շտապ Խնդրում եմ բոլորին միանալ և տարածել Մայիսի 31-ի գիշերը Շենգավիթի 139 մանկապարտեզի և Հայ բիզնես բանկի հարևանությամբ կորել է լսողական խնդրով երեխայի խխունջային իմպլանտի (Cochler implant)աքսեսուարները(մարտկոցը և երկու պուլտերը), որոնք եղել են սև տուփի մեջ: Առանց այդ սարքերի լսողական իմպլանտը չի աշխատի և երեխան չի լսի: Խնդրում եմ օգնեք գտնել: Երեխայի մայրիկի հետ կապ… Կարդալ ավելին »

Պետական մակարդակով փորձել են ստանալ 81 ֆեյսբուքյան օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նոր կառավարության օրոք ֆեյսբուքյան 81 օգտատիրոջ տվյալ են փորձել ստանալ։ Գրառումը՝ ստորև․ «Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն՝ արդեն նոր կառավարության օրոք, Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ։ Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որեւէ չափով… Կարդալ ավելին »

«Նիկոլ ջան, սուտդ անպակաս, թագավոր ջան…Դմփ-դմփ-հու».Վազգեն Սաղաթելյան

Սովորականի պես արթնացա, շաբաթ օր ա, շորտիկ-մայկա բան, մեկ էլ հիշեմ էսօր մեր Նիկոլի ծնունդն ա։ Արագ փոխվեցի, գնացի այգում սիրուն ծաղիկներ տնկեցի, որ իրանց ֆոնին նկարվեմ ու շնորհավորեմ մեր սիրելի առաջնորդին։ Նիկոլ ջան, սուտդ անպակաս, թագավոր ջան։ Ինչքան ղեկավարել ես՝ մի էդքան էլ դուխով ղեկավարես (էդքան պատրաստ եմ դիմանալ)։ Մի խոսքով, չգիտեմ դու ոնց,… Կարդալ ավելին »

Արցախում զոհ ունենք

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:… Կարդալ ավելին »