Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Վերջիններս բողոքի ակցիա էին իրականացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում է «Рустави-2» հեռուստաալիքը:

Ըստ աբյուրի տվյալների, ոստիկանական ուժերը սկսել են ցրել ցուցարարներին՝ կրակելով նրանց ուղղությամբ ռետինե փամփուշտներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով