Փաշինյանի իշխանության «պոլի փեդը».politik.am

Աբովյանի քաղաքապետի երեկվա ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ նոր իշխանությունները կտրվել են իրականությունից։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Աբովյան քաղաքում 13 հազար ձայն հավաքած իշխանության քաղաքապետի թեկնածուն վեց ամիս անց վարչական ռեսուրսի օգտագործմամբ հազիվ 8 հազար ձայն է հավաքում և պարտվում է։

Կատարվածը պետք է նախանշան լինի, որ վարչապետ Փաշինյանը սկսի ազատվել իր այն թիմակիցներից, որոնց բարձր պաշտոններ է տվել, իսկ նրանք մսխել են հեղափոխության արդյունքը։ Կոտայքի մարզը, միանշանակ, միակը չէ, որտեղ իշխանությունները այլևս ցածր վարկանիշ ունեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակ ցածր վարկանիշ ունի Արարատի մարզում։ Փաշինյանը մարզպետ է նշանակել մի մարդու, որը իր գիտակցական կյանքի մեծ հատվածը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և ասֆալտ է փռել՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ապացուցել է, որ իր տեղում չէ, և գոնե ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը նրան չպետք է վերանշանակեր, եթե իհարկե կառավարության նպատակը մարզերը զարգացնելն է։ Գարիկ Սարգսյանի նշանակմամբ Փաշինյանը կենդանի շունչ տվեց ՀՀՇ-ական հին ու բարի ասացվածքին «պոլի փեդ լինի, միայն թե ՀՀՇ-ից լինի»։ Գարիկ Սարգսյանն էլ նոր իշխանության «պոլի փեդն» է, ու արդեն կարևոր էլ չէ, որ նա անգամ գյուղ ղեկավարելու մասնագիտական կարողություններ չունի։ Ամենակարևորը՝ նա ժամանակին քայլել է Փաշինյանի հետ և հեղափոխության օրերին մեքենայի մեջ նախկին իշխանության ներկայացուցիչներից լավ թաքնվել գիտի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով