«Ցնցումն այնքան ուժեղ էր, որ ամբողջ երեկո և գիշեր սոցիալական ցանցի խմբերում ենթարկվում էինք տեռորի իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մեծաքանակ խմբերի կողմից».Կարեն Վարդանյան

Երեկվա մեր ասուլիսին եկել էին ընդամենը 2 լրատվամիջոց, և այդքանով հանդերձ մեր ասուլիսը ավելի լայն արձագանք ստացավ և ավելի ուժեղ ցնցեց իշխանական կողմին, քան նույն օրվա մյուս իրադարձությունները: Հետևությունները արեք ինքներդ:

Ցնցումն այնքան ուժեղ էր, որ ամբողջ երեկո և գիշեր սոցիալական ցանցի խմբերում ենթարկվում էինք տեռորի իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մեծաքանակ խմբերի կողմից: Մեր հասցեին հնչեցին վերջին հայհոյանքները, ինչը նշանակում է, որ մեր բարձրացրած հարցերը իրոք լուրջ հարցեր են: Ընդ որում, սա այն դեպքում, երբ մենք չենք անցնում կոռեկտության սահմանները, չենք վիրավորում Փաշինյանին, սկանդալներ չենք սարքում, այլ խոսում ենք զուտ քաղաքական լեզվով, առաջ քաշում կոնկրետ քաղաքական ու սոցիալական հարցեր, հանդես գալիս կառուցողական քննադատություններով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց սա դեռ սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է, սպասեք հաջորդ սերիային այսօր երեկոյան, հերթական հարցազրույցի հրապարակումից հետո:

Իսկ ֆեյքային կազմակերպված հարձակումների հանդեպ մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել և նման տեխնոլոգիաները չեն խանգարի մեզ մեր ասելիքը ասելու:
Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի  է լրջանալու: Այնպես որ հետևեք մեզ և միացեք մեզ:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով