Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել, իսկ Փաշինյանի Աշոտը Հայաստանում է. «Հրապարակ»

Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաեւ հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանը զինուժը հե՞տ է քաշել։ «Այո, զորքը հետ է քաշվել, ինչ-ինչ շարժեր կան, դեռ հայտնի չէ` դրանք զորքի մնացորդնե՞րն են, թե՞ սահմանի զինվորական կորպուսները, որոնք ուսումնական գործընթացի մեջ են»:

Ամեն անգամ կարեւոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: «Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին եւս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։ «Ոչ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը։ «Աշոտը Հայաստանում է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով