«Ստիպված եմ էժանագին մանիպուլիացիաների սիրահարին հիշեցնել մի քանի հանգամանք»․Գարեգին Պետրոսյանը`Սաֆարյանին

«Արցախի իշխանություններին ասեք, թող մի հատ էլ Աբխազիայի, Օսեթիայի իշխանությունների հետ համատեղ էշերի սպարտակիադա անեն»,- իր ոճին սազական այսպիսի ցինիկ ու հեգնանական գրառում է կատարել իրեն «մեծ քաղաքագետ» հորջորջող, բայց իրականում ինքնահաստատման աստիճանավանդակից գլխիվայր ընկած Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով վերջերս Արցախում կայացած չճանաչված երկրների ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հավաքականnերը: Լրջախոհ մասնագետները հրաշալի գիտակցում են, որ առանց Ռուսաստանի ներքին հավանության իր կողմից ճանաչված Աբխազիան և Հարավային Օսեթիան դժվար թե մասնակցեին Արցախում կազմակերպված մրցաշարին: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանն Արցախն աննուղղակի կերպով ընդունում է որպես Ադրբեջանից առանձին քաղաքական միավոր. մի բան, որին ձգտում է համայն հայությունը` բացառությամբ արտաքին շահերի սպասարկող ստյոպասաֆարյանական գոյացությունների:

Արցախում կայացած մրցաշարը հասկանալի պատճառով քննադատվեց Վրաստանի և Ադրբեջանի կողմից: Բայց ի՞նչ է կորցրել այս երկրների շահերի տիրույթում Ստյոպա Սաֆարյանը, որ շտապեց արդարացնել Վրաստանի` ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին մասնակցությունը` պատճառաբանելով, ինչպես ինքն է նշում, Արցախում կազմակերպված «կլոունադայով»: Ապա ավելացնում է, որ Արցախի իշխանությունների իբր այս անխոհեմ քայլով ոչնչացվեց Հայաստանի նկատմամբ Վրաստանում ձևավորված պոզիտիվ վերաբերմունքը: Ստիպված եմ էժանագին մանիպուլիացիաների սիրահարին հիշեցնել մի քանի հանգամանք: Դրանք Ստյոպա Սաֆարյանին քաջ հայտնի են, բայց չգիտես ինչու խնամքով թաքցնում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կայանում են պարբերաբար, և վերջերս տեղի ունեցածն ընդամենը հերթական զորավարժությունն է:

2. Վրաստանը, չընդունելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնուրույն կարգավիճակը, միշտ դեմ է հանդես եկել նաև Արցախի ինքնորոշման իրավունքին` բոլոր հարթակներում պաշտպանելով, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը;

3. Վրաստանը հանդիսանում է արևմտյան քաղաքական շահերի պլացդարմը Հարավային Կովկասում, թուրքական բանակը հանդիսանում է ՆԱՏՕ-ի 2-րդ խոշորագույն ցամաքային ռազմական միավորը աշխարհում, Ադրբեջանն աշխարհատնտեսական առումով հանդիսանում է կարևորագույն էնէրգակիր Արևմուտքի համար, բացի այդ սահմանակից է ԱՄՆ-ի միաժամանակ 2 աշխարհաքաղաքական հակառակորդներին: Այսինքն` եռակողմ զորավարժությունն ընդամենը արևմտյան ռազմավարական վարժանք ` ուղղված մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակառակորդներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4. Աշխարհաքաղաքական առումով և առկա մարտահրավերներին ու վտանգներին դիմագրավելու տեսանկյունից Հայաստանի համար առաջնային կարևորություն են ներկայացնում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի ձևավորումը:

5. Հայկական քաղաքական օրակարգի առանցքը առ այսօր շարունակում է հանդիսանալ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը համապատասխան քաղաքական ամրագրման ենթարկելը: Թե որքանով է այս օրակարգն ընդունելի մյուս երկրների համար, դրանից մեր վստահությունը սեփական օրակարգի նկատմամբ չպետք է փոխվի:

Վրաստանի հետ դրական հարաբերություններ ունենալը որևէ մեկն այսքան ժամանակ չի առարկել` ոչ քաղաքական և ոչ էլ փորձագիտական շրջանակներում, բայց իրողությունների բերումով ինչ-որ հարցերում առաջացել են հակադիր ձգտումներ: Եվ յուրաքանչյուր խոհեմ հայ պարտավոր է նման պարագայում հանդես գալ գերազանցապես հայկական ձգտումների դիրքերից, այլ ոչ ուղղակի կամ անուղղակի զբաղվել օտար և հակադիր շահերի սպասարկմամբ:

1. Թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կայանում են պարբերաբար, և վերջերս տեղի ունեցածն ընդամենը հերթական զորավարժությունն է:

2. Վրաստանը, չընդունելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնուրույն կարգավիճակը, միշտ դեմ է հանդես եկել նաև Արցախի ինքնորոշման իրավունքին` բոլոր հարթակներում պաշտպանելով, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը;

3. Վրաստանը հանդիսանում է արևմտյան քաղաքական շահերի պլացդարմը Հարավային Կովկասում, թուրքական բանակը հանդիսանում է ՆԱՏՕ-ի 2-րդ խոշորագույն ցամաքային ռազմական միավորը աշխարհում, Ադրբեջանն աշխարհատնտեսական առումով հանդիսանում է կարևորագույն էնէրգակիր Արևմուտքի համար, բացի այդ սահմանակից է ԱՄՆ-ի միաժամանակ 2 աշխարհաքաղաքական հակառակորդներին: Այսինքն` եռակողմ զորավարժությունն ընդամենը արևմտյան ռազմավարական վարժանք ` ուղղված մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակառակորդներին:

4. Աշխարհաքաղաքական առումով և առկա մարտահրավերներին ու վտանգներին դիմագրավելու տեսանկյունից Հայաստանի համար առաջնային կարևորություն են ներկայացնում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի ձևավորումը:

5. Հայկական քաղաքական օրակարգի առանցքը առ այսօր շարունակում է հանդիսանալ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը համապատասխան քաղաքական ամրագրման ենթարկելը: Թե որքանով է այս օրակարգն ընդունելի մյուս երկրների համար, դրանից մեր վստահությունը սեփական օրակարգի նկատմամբ չպետք է փոխվի:

Վրաստանի հետ դրական հարաբերություններ ունենալը որևէ մեկն այսքան ժամանակ չի առարկել` ոչ քաղաքական և ոչ էլ փորձագիտական շրջանակներում, բայց իրողությունների բերումով ինչ-որ հարցերում առաջացել են հակադիր ձգտումներ: Եվ յուրաքանչյուր խոհեմ հայ պարտավոր է նման պարագայում հանդես գալ գերազանցապես հայկական ձգտումների դիրքերից, այլ ոչ` ուղղակի կամ անուղղակի զբաղվել օտար և հակադիր շահերի սպասարկմամբ:

Արցախի և Արցախի իշխանությունների վրա «ցեխ շպրտելու» փոխարեն Ստյոպա Սաֆարյանին գուցե հետաքրքրե՞ր, թե ինչու են ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը….

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով