Սուտի խաղաղասերներին խորհուրդ եմ տալիս իրենց ռեսուրսներն ու ժամանակը տեղեկատվական դաշտում ճիշտ ուղղությամբ օգտագործել

Երեկվա կորուստից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններին բացահայտ մեղադրել է բանակցությունների տապալման եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացման մեջ։

Այսօր առավոտվանից Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տակ աշխատող տարբեր կայքերում եւ սոցիալական ցանցերի ռազմական խմբերում սպառնալիքներ պարունակող հոդվածներ եւ տեղեկություններ են տարածվում։ Ընդ որում՝ բացահայտ գրում են, որ իրենք թքած ունեն թե բանակցությունների վրա եւ թե Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա՝ պարզ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը նախապատրաստվում են այսպես կոչված պատժիչ գործողությունների։ Դա նշանակում է, որ այսպես կոչված վերելակային դիվանագիտությունը ,,սբոյ տվեց,, ու վերջնականապես ցույց տվեց դրա ոչ կենսունակ լինելու փաստը: Սա շատ վտանգավոր է ու կարծում եմ, որ ադրբեջանական կողմն առաջնագծում առաջիկայում սադրանքների նոր ալիք է սկսեու, որոնք դրսեւորվելու են թե դիպուկահարների եւ թե դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սուտի խաղաղասերներին խորհուրդ եմ տալիս իրենց ռեսուրսներն ու ժամանակը տեղեկատվական դաշտում ճիշտ ուղղությամբ օգտագործել եւ մեկընդմիշտ երկու բան հիշել ՝ ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ եւ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՀԱՅԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ..

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով