Սորոսական թեևը անցում է պլան Բ-ին. «Իրավունք»

«Իրավունք»-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն իշխանության մաս կազմող սորոսական թեւում կրքերը գնալով թեժանում են, իսկ կենացները՝ ախորժակի հետ միասին քաղցրանում: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի՝ «Սորոսի» հիմնադրամից «սնված» և  Հայաստանում այդ հիմանդրամի պատվերով է գործադիրում  նախարարի պորտֆելը ստանձնած Ռուստամ Բադասյանի նշակակումից հետո՝ սորոսականները, ինչպես ասում են անցնում են պլան Բ-ին: Այժմ Սորոս հայրիկը նոր հրաման է իջեցրել է: Այն է՝ առաջինը ստանձնել նաեւ ուժային կառույցների ղեկավար պաշտոնները, եւ երկրոդ՝ ամեն գնով առիթը բաց չթողնել, այսպես ասած, «մաշելու» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ գահավիժող վարկանիշը: Այդ կերպ կամաց-կամաց հասնել իշխանության:

Ի դեպ, ըստ նույն շրջանառավող լուրերի անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ բավականին լուրջ կոմպրոմատներ ունեն նախկին իշխանության կարեւոր ֆիգուրները: Եվ, թերեւս դա է պատճառը, որ Փաշինյանը՝ մեղմ ձեւով շրջանցում է խնդրահարույց կարեւոր հանգամանքները՝ թոզ փոչելով հանրության աչքերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օդում կախված լուրերի համաձայն էլ՝ սորոսականների ջանքերը զուր չեն թափվելու, եւ աշնանն արդեն հասունանալու է լուրջ դժգոհություն գործող իշխանության ղեկավարի նկատմամբ: Ինչը հանգեցնելու լուրջ վերադասավորումների իշխանական էլիտայում: Այնպես,,որ ինչպես ասում են՝ աշուն է գալու՝ թեժ է լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով