Սորոսականները տագնապի մեջ են. ՎԵՏՕ-ի ակցիաների արդյունքում նրանք շատ բան կարող են տանուլ տալ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանության սորոսական սեկտորի համար կենաց-մահու խնդիր է անցումային արդարադատության, դատական համակարգը «իրենցով» անելու, արդարադատության նախարարի պաշտոնում իրենց «մարդուն» նշանակելու գերխնդիրը: «Սեկտորում» համոզված են` այնքան կարևոր չէր գործադիր, խորհրդարանական, որքան դատական իշխանություններն իրենցով անելը, որովհետև այդ իշխանությամբ են վավերացվելու իրենց հեղափոխական «ձեռքբերումները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններիս տագնապը պատճառաբանվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի օր օրի մեռնող ռեյտինգով, այլև Սորոսի գրասենյակը ՎԵՏՕ-ի կողմից ամենօրյա շրջափակման մեջ պահելու հանգամանքով. «սեկտորը» մտավախություն ունի, որ այդ բողոքների արդյունքում իրենք տանուլ կտան ոչ միայն կադրային խնդիրը, այլև շատ բան: Ի դեպ, ՎԵՏՕ-ին արդեն իսկ հաջողվել է «ոչնչացնել» ընդունելի կադր Կարեն Անդրեասյանին, հիմա էլ ՎԵՏՕ-ն հանգամանալից աշխատում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի «վրա», որը «կեղծ հիվանդության պատճառով» ազատվել է բանակից, բայց պետք է դառնա վեթինգի «հայր»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով