Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառմանը մասնակցում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիրքը հրատարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ` հայազգի տաղանդավոր զավակի հոբելյանի կապակցությամբ յուրօրինակ նվեր դառնալով բոլոր շախմատասերների և տասնամյակներ շարունակ նրանով հպարտացող հայ հանրության համար: Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով